Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Արտագաղթի վտանգը կրկնապատկվել է

SOCIETY

2016 թվականն արդեն  մոտենում է իր ավարտին։ Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել Է 429 հազար ուղևոր, իսկ ժամանել՝ 410 հազարը։ «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել Է 3 հազար 885 ուղևոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120։

Ուշագրավ Է նաև այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղևորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել Է շուրջ 11 հազար ուղևորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երևույթն Է տեղի ունեցել, ուղևորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով։ Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել Է 16 հազար 700 ուղևոր, այս տարի ընդամենը 7 հազար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ Է կրե

Արտագաղթը դատարկում է Հայաստանը, և արդեն դատարկում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես: Սա ամենևին չի նշանակում, որ նախկին տարիներին գնացողներն անորակ են եղել: Ամենևին: Ոչ մեկին վիրավորելու խնդիր չկա, միտք անգամ չկա: Պարզապես ամեն հասարակություն էլ ունի իր տարբեր շերտերը, և այսօր արտագաղթը հասել է Հայաստանի հասարակության ակտիվ շերտերին, որոնք հետաքրքրված են հասարակական-քաղաքական կյանքով մասնակցային տրամաբանությամբ, ոչ թե դիտորդական, որոնք որակավորված մասնագետներ են և ունեն հասարակական իրավիճակի հանդեպ այլ պահանջներ, քան ոչ որակավորված աշխատուժը, որը նախկին տարիներին արտագաղթողների հիմնական կորիզն էր կազմում: Իսկ երբ արտագաղթը ձեռք է բերում արդեն որակական հատկանիշներ, այդ արտագաղթի կործանարար հետևանքը կրկնապատկվում է:

Այսինքն` եթե նախկինում կար սեգմենտ, որը մնալով Հայաստանում ու պայքարելով` կարող է ստեղծել մի վիճակ, որը հետ կբերի, այսպես ասած, ոչ որակավորված աշխատուժ-արտագաղթողներին, ապա այսօր արտագաղթում է նաև հենց այդ որակավորված սեգմենտը: Այսպիսով հեռանում են նրանք, ովքեր հեռացածներին պոտենցիալ հետ բերողները կարող էին լինել: Ահա այդ շերտը աղետալիորեն նվազում է:

Խոսել արտագաղթի պատճառների մասին, նշանակում է ոչինչ չխոսել, կամ ասել այն, ինչ բոլորը լսել են հազար անգամ և գիտեն անգիր՝ առանց որևէ մեկի ասելու էլ: Իշխանության անարդյունավետ քաղաքականությունը, պետական բուրգի վերից մինչև վար կոռումպացվածությունը, ինստիտուցիոնալացված ընտրակեղծարարությունն ու թալանը ստեղծել են անտանելի մթնոլորտ, որին գումարվում է նաև ցածրարժեք մշակութային «ցողը», որ իջնում է հանրային կյանքի վրա պետական մշակված քաղաքականությամբ:

 

Այս իրավիճակում հասարակության գործողությունները, իհարկե, տրամաբանորեն պետք է ուղղված լինեն այդպիսի իշխանության հեռացմանն ու իշխող համակարգի չեզոքացմանը: Սակայն այստեղ կա զուգահեռ անելիք: Արտագաղթի պայմաններում կենսական է դառնում այդ գործում ռեսուրսների օպտիմալացման և բյուրեղացման ուղղությամբ մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նոր մշակումները: Հանրային ռեսուրսի քանակական նվազումը հրամայական է դարձնում յուրաքանչյուր ակտիվ անհատի ՕԳԳ-ի կրկնապատկմանը բերող մեխանիզմների մշակումը: Դա նշանակում է հասարակության նոր ցանցային կառուցվածք, պայքարի նոր մեխանիզմներ ու դրսևորումներ, նոր մեթոդաբանություն, համախմբող նոր գաղափարներ և նպատակներ, թեկուզ կարճաժամկետ էֆեկտներից հրաժարվելու տարբերակով՝ ի շահ հասարակական նոր ցանցի կամ ֆորմատների ամրության և արդյունավետության:

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO