ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները 2017թ. առաջին կեսին նավթարդյունահանման ծավալը կնվազեցնեն 560.000 բարելով. Նովակ
INTERNATIONAL NEWSՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մեկնաբանել է Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, որը տևել է 6 ժամ։
Նրա խոսքերով՝ կարտելի մեջ չմտնող երկրները հաջորդ տարվա առաջին կեսին նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 560.000 բարելով։
Նովակը մանրամասնել է, որ նավթարդյունահանման օրական ծավալը 1.7-1.8 միլիոն բարելից կնվազեցվի մինչև 1.2 միլիոն բարելի։ Նովակը հավելլել է, որ ձեռք բերված համաձայնագիրը փակ չէ, մյուս երկրները կարող են միանալ դրան։
Ավելի վաղ Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնելու են 612.000 բարելով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



