Դոնալդ Թրամփը փակել է Սաուդյան Արաբիայի հետ կապված իր ընկերությունները
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փակել է իրեն պատկանած չորս ընկերությունները, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցը չի մանրամասնում, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը։ Ընդ որում՝ հաղորդվում է, որ դա անհրաժեշտ է եղել Թրամփին, որպեսզի Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո խուսափի շահերի պոտենցիալ կոնֆլիկտից։
Trump Organization ընկերության ներկայացուցիչ Ալան Գարտենը հայտարարել է, որ այն ձեռնարկությունները, որոնց տիրում է ընտրված նախագահը, ներկայումս որևէ համաձայնագիր չունի Սաուդյան Արաբիայի հետ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը փակել է 9 սեփական ընկերություն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



