Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Մոտենում է Ամանորը կամ՝ hաշվետվություն 2016–ի համար

ECONOMICS

Ընդամենը քսանմեկ օր անց մոլորակը կթևակոխի նոր՝ 2017 թվական, և բնական է, որ այս պահին արդեն կառավարությունները, փորձագիտական շրջանակները սկսել են հաշվետու լինել բոլոր այն ձեռքբերումների և կորուստների համար, որ մարդկության սեփականությունն են դարձել ընթացիկ տարում: Բնականաբար, այս օրերին մենք նույնպես կփորձենք հասկանալ՝ ինչպիսին էր 2016 թվականն ամենատարբեր հարթություններում և, Popular Science հանրամատչելի հանդեսի օգնությամբ, այս անգամ կորոշարկենք տարվա՝ լայն իմաստով գիտատեխնիկական նվաճումները, որոնք վերոնշյալ հանդեսի փորձագետների համար տասնչորսն են նկատվել: 

• Այս սեպտեմբերին Բնության պաշտպանության միջազգային խորհուրդը անհետացող կամ վտանգված պանդաներին, լուիզիանական արջերին ու մոնարխ կոչվող նարնջագույն թիթեռներին դասակարգեց արդեն որպես խոցելի խմբեր՝ ավետելով, որ թեպետ վտանգն ամբողջովին վերացված չէ, բայց Մայր բնության մեջ և՛ս մի հավասարակշռություն հաստատվեց: Սա անչափ ուրախալի լուր է, և լավ կլիներ՝ հաջորդ տարի ցանկն ավելի ընդգրկուն լիներ:

• Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունն անցնող տարում հաջողությամբ իրականացրեց միանգամից երկու հրթիռների արձակումը տիեզերք և դրանց բարեհաջող վայրէջքն Ատլանտյան օվկիանոսում տեղակայված նավերի վրա: Սա շատ կարևոր իրադարձություն էր գիտության բնագավառում, որովհետև, մասնագետների փաստմամբ, հնարավոր կլինի հրթիռների կրկնակի գործածումը, ինչը մոտ երկու քառորդով կնվազեցնի այդ նպատակով արվող ծախսերը: Ճիշտ է, ընկերությունը նաև ձախողումներ ունեցավ՝ հրթիռներից մեկի կորստի հետ կապված, բայց, խոշոր հաշվով, հեղինակեց մի ձեռնարկ, որի հետագա կիրառման պիտանիությունը դեռևս ամբողջությամբ ընկալված չէ:

• Հաջորդ ձեռքբերումը գուցե մի փոքր վախեցնող թվա, որովհետև գործ ունենք վիրտուալ իրականության, PlayStation4–ի համար նախատեսված Oculus Rift և Sony ականջակալների հետ, որոնց միջոցով այդ իրականությունը վերջապես հասանելի դարձավ լայն սպառողների համար, բայց փաստ է, որ նախկին հզոր համակարգիչների փոխարեն մեջտեղ եկած փոքրիկ ու հեշտ կառավարվող այս սարքերը կազդեն ու գուցե ամբողջովին փոխեն մեր իրականությունը:

• Ընթացիկ տարին ժպտաց նաև LIGO աստղադիտարանի ֆիզիկոսներին, որոնք վերջապես հայտնաբերեցին Էյնշտեյնի սիրած գրավիտացիոն ալիքները: Դրանք իրենցից տարածության և ժամանակի տատանումներ են ներկայացնում, և ֆանտաստիկ էր, որ գիտնականներին հաջողվեց հետ գնալ 13 միլիարդ տարի՝ ֆիքսելով երկու սև խոռոչների միաձուլման արդյունքում բացահայտված առաջին նման ալիքը: Համաձայնեք՝ կատարյալ հեղափոխություն, որովհետև տիեզերքը հետազոտելու տեսանկյունից՝ մարդկությունն առավել ճշգրիտ գործիք ունի այլևս:

• Քիչ մարդիկ կգտնվեն, որ չեն լսել համընդհանուր տաքացման և այն մասին, որ եղանակային անոմալիաները նաև մարդու գործունեության միջոցով բնությունը խաթարելու արդյունքն են: Անցնող տարում առաջին անգամ, ԱՄՆ Օհայո նահանգում, մի խումբ երիտասարդներ կարողացան հասնել նրան, որ իրավունք ունեն դատական հայց ներկայացնել կառավարության դեմ՝ սխալ բնապահպանական քաղաքականություն վարելու պատճառով նրանց պատժելու համար: Գիտակցում ենք, իհարկե, որ օրվա հացը հազիվ վաստակող մարդկանց մեծ մասը ձեռքը թափ կտա՝ համարելով, թե բանուգործ չունեցողներ են մեջտեղ եկել, բայց չենք կարող նաև չհիշեցնել, որ մոլորակը մեր ընդհանուր Տունն է, և Սառուցյալ օվկիանոսի այսբերգների հալվելը, օրինակ, հաստատ լոռեցի հովիվն էլ իր մաշկի վրա կզգա: Այնպես որ՝ կեցցե՛ն այդ երիտասարդները, սիրեցի նրանց: 

• Գաղտնիք չէ, որ քաղցկեղն էլ իր հերթին է դարի հիվանդություն դարձել, և անչափ ուրախալի էր, որ գոնե մելանոմաների համար գտնվեց IMILYAGIC կոչվող պրեպարատը՝ որպես այդ չարիքի դեմ խիստ արդյունավետ պայքարող միջոց: Հուսանք՝ գալիք տարում համադարման կգտնվի քաղցկեղի՝ միանգամից բոլոր տեսակների համար:

• Գիտնականներն անցնող տարում լուրջ ապացույցներ գտան առ այն, որ մեր Արեգակնային համակարգության սահմաններում, Պլուտոնից 10–20 անգամ հեռու, և՛ս մի մոլորակ կա: Եթե գալիք տարում հաջողվի որևէ կերպ նաև տեսանելի ապացույցներ գտնել, դասագրքերի փոփոխությունից մինչև գիտական նոր հայտնագործություններ՝ հեղափոխություն կլինի:

• Չնայած լուրերին, թե գալիք տարում, հնարավոր է, WhatsApp հավելվածն անհետանա մեր հեռախոսներից, լուրջ ձեռքբերում էր այն, որ հատուկ կոդավորման միջոցով հավելվածը եթե ոչ անհնար, գոնե խիստ բարդացրեց մեր հեռախոսազրույցների գաղտնալսումը: Չբացատրենք, ինքներդ հիշեք, թե անցնող տարում քանի նման միջպետական սկանդալներ եղան: 

• Գիտեմ՝ քչերը կգտնվեն, որ հեռացող տարում հեռացող նախագահ Օբամային ԱՄՆ լավագույն նախագահներից կհամարեն: Բայց մի բանի համար մոլորակը նրան իսկապես պիտի շնորհակալ լինի. ի վերջո՝ Օբաման էր Անտարկտիդայում, ապա նաև՝ Ատլանտյան օվկիանոսում արգելոցներ ստեղծելու գաղափարի հեղինակը: Վստահ եմ՝ թե խոսել իմանային, այդտեղ ապրող պինգվիններն էլ նրան շնորհակալ կլինեին: 

• Վերջին տարիներին Թայվանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր հազարավոր մարդիկ մահացան միջատների խայթման միջոցով տարածվող դենգե կոչվող տենդի համաճարակից: Եվ ահա գիտնականները ստեղծեցին այն պատվաստանյութը, որն արդյունավետորեն է պայքարում վիրուսի դեմ: եթե հաշվի առնենք մոտ 400 մլն վարակակիրներին, մարդկության երախտագիտությունն անսահման պիտի լինի: 

• Անցնող տարում հայտնաբերվեց նաև մեր Երկրին ամենամոտ՝ Պրոկսիմա b լեռնային մոլորակը, որն, այսպես կոչված, ապրելու համար բավական կոմֆորտային գոտում է գտնվում: Հաճելի է երևակայել, որ երբ մեր կապույտ մոլորակում գործերը վատանան, տիեզերքում մեզ համար էլի՛ տեղ կգտնվի ապրելու համար: Ի դեպ, բոլորովին վատ տարբերակ չէ հատկապես հայերիս համար. Կունենանք ոչ թե ծովից ծով Հայաստան, այլ մի ամբողջ Հայաստան մոլորակ: Դու՞ք ինչ կասեք: 

• Մի քանի ամիս առաջ օդաչուներ Բերտրան Պիկկարն ու Անդրե Բորշբերգը արևային էներգիայով աշխատող իրենց ինքնաթիռով հասան Աբու Դաբի՝ 42000 կմ թռչելուց հետո: Արտակարգ լուր արևային Հայաստանում ապրողներիս համար՝ այլևս խնդիրներ չենք ունենա ավիոկերոսինի ձեռքբերման հարցում: Չնայած՝ իզուր էլ ուրախանում եմ. մենք արևային էներգիայով դեռ սովորական էլեկտրական հոսանք էլ չենք ստանում, ուր մնաց՝ ճախրենք երկինքներում: 

• Ընթացիկ տարում իսկական ավետիս էր և այն, որ մեր փխրուն մոլորակը պաշտպանող օզոնային շերտում առաջացած ճեղքը, 2000–ից ի վեր, նվազել է 4 մլն քառ. կմ–ով: Պատճառները մի քանիսն են, նաև՝ վտանգավոր նյութերի արտանետման նվազումը: Բայց լուրն ինձ այնքան ուրախացրեց, որ բացատրություններն արդեն կարևոր էլ չեն: 

• Ահա և հասանք այս դասակարգման վերջին կետին. շատերդ եք լսել, որ վիրուսները մեր օրերում այնպես են մուտացվել, որ հակաբիոտիկներն այլևս անկարող են պայքարել դրանց դեմ: Պարզվեց՝ տասմանիական հրեշների կաթում գիտնականները պեպտիդներ են գտել, որոնք կարող են մասսայական բնաջնջման զենք դառնալ ամեն տեսակ նողկալի վիրուսների դեմ: Այնպես որ, Մայր Բնությունը մեզ միայնակ չի թողնում մեր վշտերի հետ: Մնում է՝ խելքներս գլուխներս հավաքենք և ապրենք այնպես, որ նա մեզնից վրեժխնդիր չլինի և օգնի, որպեսզի հաջորդ տարում նույնպես նորանոր պիտանի հայտնագործություններ հեղինակենք: Ի փառս մոլորակի, ի փառս մարդկության: Ահա այդպես:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference