Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Նախագահականում քննարկել են Տավուշի խնդիրները

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. եւ 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Հանրապետության նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաեւ մյուս մարզերի վերաբերյալ, եւ չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են եղել, այդուհանդերձ, այս խորհրդակցությանն ակնկալում է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների:

«Պատճառը շատ պարզ է: Նկատել եմ, որ այն խնդիրները, որոնք լուծումներ են ստանում, զարգացման այն միտումները, որ կան մարզում եւ, առավել եւս, այն խնդիրները, որոնց լուծումներն ուշանում են, շատ դեպքերում հասանելի եւ հասկանալի չեն մեր քաղաքացիների համար, այն մարդկանց համար, ովքեր այդ լուծումների առաջին շահառուներն են: Ուստի, ցանկանում եմ, որպեսզի այս քննարկումներն առանց ինձ շարունակվեն մարզում, հատկապես՝ խոշոր համայնքներում, որպեսզի մարդկանց համար այս խնդիրները տեսանելի եւ հասանելի լինեն: Ես կարծում եմ, որ խորհրդակցության առիթը լավ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի այս պատրաստի նյութերով մոտակա ժամանակներս մարզում քննարկումներ անցկացնեք: Բացի այդ, կցանկանայի, որպեսզի որոշակի տեղեկություններ տայիք մարզի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց լուծումները համարում եք առաջնահերթ: Ինձ առավել հետաքրքրում է նաեւ մարզում առկա ազատ աշխատուժի որակավորման կամ հնարավոր վերաորակավորման խնդիրների վիճակը: Հետաքրքիր է նաեւ, թե ձեր կարծիքով, որո՞նք են մարզի ներդրումային հնարավորությունները, բացի հայտնիներից, որ կան, եւ ինչպիսի՞ ներդրումային առավելություններ ունի մարզը, որովհետեւ, ցանկալի կլինի, որպեսզի ներդրողների հետ լուրջ աշխատանք տարվի նաեւ մարզային մակարդակով: Իհարկե, ինձ համար առավել հետաքրքիր է արդեն կոնկրետ գործերով այն հանձնարարականների կատարման ընթացքը, որ ստացել եք: Նկատի ունեմ Բերդի տարածաշրջանում տեքստիլ ձեռնարկության գործունեությունը եւ այն օժանդակությունը, որ հիմա ստանում է այդ ձեռնարկությունը: Կա՞ արդյոք դեռեւս չլուծված խնդիր: Կուզեի տեղեկություններ ստանալ Դիլիջանի զարգացման ծրագրերի մասին. ուզում եմ տեսնել, այն հանձնարարականները, որոնք ստացել եք, արդյո՞ք կատարվել են, թե՞ ոչ, խորհուրդ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդն ինչպե՞ս է աշխատում, եւ եթե չի ստեղծվել, ապա ինչո՞ւ չի ստեղծվել: Իհարկե, նաեւ վերջին հանձնարարությունը՝ կապված սահմանամերձ բնակավայրերի այն մարդկանց կրած վնասների հաշվառման հետ, ովքեր տուժել են այս վերջին իրադարձություններից»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար, նշել է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականացրել Տավուշի մարզում, կան նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին. «Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք Ձեր հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։ Արտոնություններն ստանալուց հետո, ունենք բավականին ոգեւորիչ իրավիճակ այդ համայնքներում»,-ասել է Տավուշի մարզպետը։ Խորհրդակցության ժամանակ նա զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հիմնախնդիրները եւ գերակայությունները՝ հանգամանորեն ներկայացնելով ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ եւ սպորտ, բնապահպանություն եւ այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծման հնարավորությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Տավուշի մարզպետին հանձնարարվել է՝

Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ, ուսումնասիրել անհրաժեշտ ոռոգման համակարգերի կառուցման ծավալները՝ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

 Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար խոշոր համայնքներում կոշտ կենցաղային ու արտադրական թափոնների հավաքման, տեղադրման եւ աղբավայրերի կառավարման խնդրի լուծման նպատակով ՏԿԱԻՆ հետ համատեղ աշխատանքներ իրականացնել Դիլիջան եւ Իջեւան քաղաքային բնակավայրերի աղբավայրերի կառավարման պլանների մշակման, միջհամայնքային աղբավայրերի նախագծման, դրանց շահագործման համար տեխնիկա-կան միջոցների տրամադրման եւ աղբահանության աշխատանքների բարելավման ուղղություններով:

Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավման եւ Դիլիջանի քաղաքաշինական եւ ճարտարապետական միասնական ու համահունչ սկզբունքների կիրառման նպատակով շուտափույթ կերպով ձեւավորել համապատասխան օրենքով նախատեսված՝ Դիլիջան քաղաքի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդը (հասարակական հիմունքներով մշտապես գործող)՝ ապահովելով Տավուշի մարզպետի լիազոր ներկայացուցչի լիարժեք մասնակցությունն այդ խորհրդի աշխատանքներին:

2015թ. սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով հնարավորինս արագ (առավելագույնը 10 օրվա ընթացքում) ամփոփել 2015թ. սեպտեմբերի 1-6-ը ընկած ժամանակահատվածում հրետակոծությունից տուժած 13 համայնքների վնասների գնահատումը` ֆինանսական օժանդակության վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության եւ ՏԿԱԻ նախարարությունների հետ համատեղ համալիր ուսումնասիրություն իրականացնել սահմանամերձ գնդակոծվող համայնքներում եւ համապատասխան առաջարկություններ մշակել կրթական հաստատությունների ու հասարակական շինությունների անվտանգության շարունակական բարելավման (այդ թվում՝ վերակառուցման կամ նորի կառուցման միջոցով), ինչպես նաեւ բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականների վերաբերյալ ամփոփումները ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Մարզպետին հանձնարարվել է նաեւ սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ուսումնասիրել մարզային զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով՝ նաեւ աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն եւ ՀՀ նախագահի աշխատակազմ:

Սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններից օգտվող իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խրախուսման եւ խոցելի համայնքների կլաստերների ձեւավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է՝ Բերդ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ փոփոխություն նախաձեռնելով մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում:

Մարզի կրթական, մարզա-մշակութային եւ այլ օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ սահմանելով մշտական հսկողություն:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR