Հայաստանում կարող է նոր, մեծ պետական բնակֆոնդ հայտնվել
ECONOMICSՀայաստանում կարող է նոր, մեծ պետական բնակֆոնդ հայտնվել: Այդ մասին սեպտեմբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Կառավարության տրամադրության տակ, ըստ նախարարի, այժմ կիսավարտ 230 շինություն կա: Կառավարության վերջին նիստում միջոցներ են հատկացվել դրանց վերաբերյալ տեխնիկական եզրակացություն կազմելու համար: Դրանից հետո կազմելու են դրանց ավարտման եւ օգտագործման ծրագիրը:
Առաջանահերթ նպատակը սոցիալական ծրագրերն են, որոնք այժմ գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ քննարկման փուլում: Ըստ նախարարի, բնակֆոնդը բավական մեծ կլինի՝ մոտ 150 հազար քմ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



