Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը՝ արտաքին սպառնալիքի առաջ. ինչո՞վ կպատասխանենք մենք

SOCIETY

Աշխարհն անհանգիստ ժամանակներ է ապրում, ինչը նշանակում է, որ հիմա առավել, քան երբևէ՝ խիստ մեծ կարևորություն է ձեռք բերում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունում գոյություն ունեցող շեշտադրումների հարցը. գտնվել Անդրկովկասում ու չունենալ ճկուն արտաքին քաղաքականություն, ոչ մի տարածաշրջանային պետական միավոր իրեն թույլ տալ չի կարող:

Ինչպես հայտնի է, դեկտեբերի 8-ին «Միասնություն» համազգային շարժումը, որի համակարգող խորհրդի նախագահն, ինչպես հայտնի է, Արման Վարդանյանն է, կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:  Հարկ է նկատել, որ համազգային նշանակության հարցերի շուրջ շարժման կողմից կազմակերպած նմանատիպ կլոր սեղան-քննարկումն ամենևին էլ առաջինը չէր, ու շարժումն, ըստ էության, ամեն կերպ ջանում է նոր մշակույթ արմատավորել մեզանում ու հասարակությանը հուզող հարցերը դարձնել հնարավորինս լայն քննարկման առարկա՝ դուրս բերելով դրանք նեղ շրջանակներից. հասարակությունն է պետության ու նրա քաղաքականության հիմնական շահառուն, հասարակության կոմպետենտ անդամներն էլ պետք է կարողանան, հնարավորություն ունենան՝ սեփական կարծիքն ու տեսակետը հայտնելու այս կամ այն խնդրի վերաբերյալ:

Թեմայի ընտրությունն ամենևին էլ պատահական չէր, ու, ինչպես Արման Վարդանյանն էր բավական դիպուկ կերպով նկատել, բոլորովին էլ գաղտնիք չէ, որ պայմանավորված անդրկովկասյան տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների միջև սրվող մրցակցությամբ, Հայաստանի հանրապետությունը ներկայում ստիպված է բախվել լրջագույն արտաքին մարտահրավերների՝ սկսած հարևանների հետ հարաբերություններում առկա խնդիրներից՝ վերջացրած համաշխարհային ուժային վեկտորների միջև բալանսավորված քաղաքականություն վարելու հետ կապված դժվարություններով: 

Հասկանալու համար, թե ինչ լրացումներ ու շտկումներ կարելի է մտցնել ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության մեջ, նախ հարկավոր է մոտավոր պատկերացում ունենալ դրա էության ու բնույթի վերաբերյալ: Որքան էլ կարող է անհավատալի հնչել, փաստը մնում է փաստ, որ մեզ 25 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց կայուն ու միջազգային մեր գործընկերների կողմից կանխատեսելի արտաքին քաղաքական կոնցեպտ մշակել ու այն կիրառել. մեր երկրի արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անկայուն, լողացող, ինչն, անկասկած, այս երկարուձիգ տարիների ընթացքում բացասական ազդեցություն է գործել Հայաստանի միջազգային «իմիջի» վրա:

Իսկ հարցը, թե ինչով է պայմանավորված մի ողջ պետության կողմից արտաքին քաղաքականության նմանատիպ բնույթը, առավել քան ակնհայտ է. մեզանում սեփական հստակ շահի գիտակցման պակաս է նկատվում, մեծ քաղաքականությունից սեփականը, մեզ հասանելիքը կորզելու անկարողություն, ինչի հետևանքով հաճախ ականատես ես դառնում ոչ թե, ասենք, սեփական հայրենիքի կենսական շահերի պաշտպանությանը միտված քաղաքական դիսկուրսների, այլ՝ արևմտամետների կամ ռուսամետների միջև բախումների, ուր Հայաստանի կենսական շահերը մղված են վեցերորդական պլան:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեզանում հայամետությունն այսքան թույլ հիմքերի վրա, ինչո՞ւ մեր հասարակական-քաղաքական համապատասխան շրջանակները չեն փորձում հանդես գալ ոչ թե օտարների շահերի պաշտպանության դիրքերից, այլ՝ հայության՝ ծառայելով ոչ թե այլոց, ինչպես հիմա է, այլ՝ Հայաստանի պետական շահերին:

Անկասկած, պատճառները շատ են, բայց դրանցից ամենակարևորն, անշուշտ, ապագաղափարայնացվածության այն հսկայական չափաբաժինն է, որով ներշնչված են որոշակի շրջանակներ, ու որոնց համար, ըստ էության, «Հայրենիք» հասկացությունը չափից դուրս վերացական է. ազգային շահի գիտակցում, որպես այդպիսին, շատերի մոտ գոյություն, պարզապես, չունի, ու նույնիսկ հիմա, երբ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, ոմանք, փոխարենը ելքեր առաջարկելու ու հայակենտրոն մտածելակերպ դրսևորելու, շարունակում են զբաղվել օտարների շահերի պաշտպանությամբ՝ դառնալով այս կամ այն երկրի խոսափողը՝ հայկական իրականությունում, մեծապես նպաստելով հասարակության պառակտմանը:

Իսկ այս բոլոր խնդիրների լուծումը կարող է մեկը լինել. արտաքին քաղաքականությամբ ու դրա պրակտիկ իրականացմամբ պետք է զբաղվեն նրանք, ովքեր սեփական արժեհամակարգն ու գործունեությունը պատրաստ կլինեն կառուցել ոչ թե օտար արժեքների, այլ՝ ազգային գաղափարախոսության հիմքի վրա: Հիմա առավել, քան երբևէ, մեզանից պահանջվում է համազգային միասնություն դրսևորելու, բռունցքվելու ֆանտաստիկ կարողություն՝ ընդունակ լինելու հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ բնորոշ են 21-րդ դարին: Հարկավոր է նախևառաջ հնարավորինս արագորեն կոնսոլիդացնել ողջ հայությանը, հմտորեն օգտագործել մեր՝ համաշխարհային ազգ լինելու բացառիկ հատկանիշն ու այն ստրատեգիական գործոնի վերածելով՝ ստիպել գերհզորներին՝ հաշվի նստել մեզ հետ՝ չանտեսելու հայկական շահերը:

Բայց ինչպիսի հանճարեղ մտահղացումներ էլ ասպարեզ գան, որքան էլ փայլուն լինեն գաղափարները, առաջին խնդիրը, որի առաջ կանգնում ես ու որին բախվում, այդ ամենի շարունակականության հարցն է. ուրեմն՝ հարկավոր է նախևառաջ հոգալ ամեն դրականի շարունակականության մասին ու ճիշտ գաղափարներով սնել այն սերնդին, որի տնօրինության տակ է ոչ ուշ ապագայում հայտնվելու Հայաստանը. երիտասարդ սերնդին պետք է ներշնչել ճիշտ գաղափարներով, ճիշտ արժեհամակարգ հրամցնել նրան՝ որպես հիմք ընդունելով ազգային միասնությունն ու համախմբվածությունն, առանց որոնց՝ դարի փորձությունները հաղթահարելը հայի համար չափազանց բարդ է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan