Մոսկվան գնահատել Է Սիրիայում դաշնակիցներին զենք մատակարարելու ԱՄՆ-ի պլանները
INTERNATIONAL NEWSՍիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումների չեղարկումը չի ազդի Հալեպի իրադրության վրա, բայց կազդի Մոսկվայի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին, այս կարծիքը հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերÕ « նախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, որը դեկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել Համբուրգում:
«Դա կազդի մեր բանակցությունների վրա, քանի որ դա ամերիկյան քաղաքականության եւս մեկ տարօրինակությունն Է Հալեպի հարցում: Ձախ ձեռքը ինչ-որ կառուցողական բան Է անում, աջը բացում Է զինյալներին սպառազինությունների մատակարարման արգելակները»,-հայտարարել Է ԱԳ նախարարը:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ դա հազիվ թե «լուրջ ազդեցություն գործի արեւելյան Հալեպի իրադրության վրա, քանի որ Հալեպի արեւելքում զինյալները շրջապատված են»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել Է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները: Այդ մասին ասված Է դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում:
«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասված Է փաստաթղթում:



