Գերմանիան 150 մլն եվրո կծախսի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար
SOCIETYԳերմանիայի կառավարությունը 150 միլիոն եվրո կծախսի ներգաղթյալներին իրենց հայրենիք վերադարձնելու ծրագրի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նոր ծրագրի մասին հայտնել Է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլլերը Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում: Երկիրը տարեկան 50 միլիոն եվրո կծախսի այն միգանտներին օգնելու համար, ովքեր չեն կարողացել փախստականի կարգավիճակ ստանալ, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենք են որոշել վերադառնալ հայրենի երկիր:
Օգնությունից կարող են օգտվել Իրաքից, Աֆղանստանից եւ բալկանյան պետություններից ներգաղթածները:
Մյուլլերը պարզաբանել Է, որ օգնության շնորհիվ միգրանտները կկարողանան «ամեն ինչ նորից սկսել» իրենց հայրենի երկրներում:
Վերջին տարիներին Գերմանիա Է ժամանել շուրջ մեկ միլիոն ներգաղթյալ: Միայն 2015 թվականին 900 հազար մարդ փորձել Է ստանալ փախստականի կարգավիճակ:



