Yerevan, 10.July.2026,
00
:
00
BREAKING


Սիրելի հեքիաթը պատմում է Ձեր բնավորության մասին

LIFE

Մեզնից յուրաքանչյուրի սրտում ապրում է մի փոքրիկ աղջիկ, ով սիրում է հեքիաթներ լսել, անշուշտ, այդ հեքիաթներից մեկը ավելի է հավանում, քան մյուսները: Ի դեպ, մեր սիրելի հեքիաթը կարող է շատ բան պատմել մեր իսկ բնավորության մասին:

«Քնած գեղեցկուհին»

Ամենայն հավանականությամբ, Դուք չափից շատ եք հավատ ընծայում արեւելյան իմաստնությանը, որտեղ ասվում է' վրեժխնդրության անհրաժեշտություն չկա, ավելի լավ է հանգիստ կանգնել ափին և սպասել' գետը կբերի ձեր հակառակորդի դիակը: Դուք հավատում եք ճակատագրին և, եթե հնարավորություն ստանաք ոչինչ չանելու, ուրախությամբ կանեք հենց դա (այսինքն, չեք անի ոչինչ): Դուք գործերը մի հեռավոր պահարանում պահելու հմուտ վարպետ եք: Ի դեպ, այս դիրքորոշումը այնքան էլ սխալ չէ, ի վերջո, կյանքը մի համակարգ է, որն ինքն է ձգտում հավասարակշռության, և երբեմն սպասելն ավելի օգտակար է, քան առաջ նետվելը: Հենց ընդմիջում տալու այս արվեստին եք դուք գրեթե անթերի տիրապետում: Ինչ-որ տեղ ներսում (շատ խոր մի տեղ) Դուք վստահ եք, որ կողքին անպայման կլինի մեկը, ով «լավ գիտի», մեկը, ում վրա կարող եք հենվել, ում կարելի է տրամադրել որոշումներ ընդունելու ամբողջական և անվերապահ իրավունք: Երբեմն զգում եք, որ շատ ավելի հարմար եւ անվտանգ է որեւէ ուժեղ մեկի հետ ձուլվելը, իսկ այն փաստը, որ միանալով, կմնաք ստվերում, Ձեզ առանձնապես չի վախեցնում: Հենց այստեղ է, որ ավելի լավ է զգույշ լինեք, որ չկորցնեք ձեր անհատականությունը, և ամեն ինչ լավ կլինի:

 

«Կարմիր գլխարկը»

Եթե Ձեզ հոգեհարազատ է հենց այս կերպարը, ուրեմն Դուք իսկական արկածախնդիր եք (որքան էլ հեզ համբավ ունեք շրջապատում): Միայն անընդհատ նոր արկածների փնտրտուքն է Ձեր կյանքը գունեղ եւ հարուստ դարձնում («սխրանքների» մասշտաբը կարող է լինել շատ տարբեր, սկսած մեկ գիշերվա համար սեքսից մի գեղեցիկ անծանոթի հետ, մինչեւ աերոդինամիկ թռիչք): Չնայած այս ամենին' ճակատագիրը բարեհաճ է ձեր հանդեպ, հետևաբար, Ձեր ակնկալիքները հաճախ հիմնավորված են: Դուք նախընտրում են գործել' լսելով ոչ թե բանականության, այլ ինտուիցիայի ձայնը: Նույնիսկ եթե շրջապատում Ձեզ հանգիստ անձ են համարում, ամենայն հավանականությամբ, այդ հմտությունը Դուք ձեռք եք բերել, պարզապես սովորել եք հաղթահարել իմպուլսիվ բնավորությունը: Ձեր ինքնաբուխ կեցվածքը հաճախ է գրավում տղամարդկանց, ովքեր ցանկանում են հոգ տանել Ձեր մասին, կարճ ասած, վարվել ձեզ հետ հոգատար հայրիկի պես: Չզարմանաք, սակայն, երբ նկատեք, որ այդ տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ Ձեզ հետ: Այդ երջանկությունն ունենալու համար ձեր գրավչությունը բավարար չէ. փորձեք ավելի լուրջ լինել… գոնե երբեմն:

«Մոխրոտը»

Դժվար մանկություն… (հնարավոր է, որ ձեզ միայնակ մայր է մեծացրել և ամեն Աստծո օր մեղադրել, որ Ձեր պատճառով ինքը չի կարողանում ամուսնանալ, կամ, գուցե, երկու ծնողներն էլ զբաղվել են Ձեր դաստիարակությամբ, բայց'դաժանորեն, այնպես, որ ոչ մի կերպ չես մոռանա…): Այս ամենն արդեն բավական լուրջ պատճառ է, որ հասուն աղջիկը խորապես հավատա 'սերը պետք է վաստակել, աշխատել զգացմունքների հետ, դժվարություններ հաղթահարել, եւ, միգուցե, այդ ժամանակ կլինի փոխադարձ սիրո մի փոքր շանս: Պարզ գաղափարը, որ չեն սիրում ինչ -որ բանի համար, այլ' պարզապես , սիրում են ամբողջ մարդուն' իր բոլոր առավելություններով ու թերություններով ու նույնիսկ չեն փորձում վերափոխել նրան, ուղղակի չի մտնում շատ «մոխրոտների» գլուխը: Այս տեսակն ուզում է լավը լինել բոլորի համար (անկախ նրանից, որ այս խնդիրը չունի գործնական լուծում), իսկ երբեմն էլ կորցնում է իրեն այն պատճառով, որ ինչ-որ մեկն իրեն լավը չի համարում կամ համարձակվում է քննադատել: Թվում է, ավելի քան որեւէ այլ բան ձեզ վախեցնում է «չպահանջված» լինելու բարդույթը, միայնակ մնալը: Ձեզ չափազանց հոգեհարազատ է «հոգին պետք է աշխատի օր ու գիշեր» խոսքը: Ձեր հաստատակամությունն ու դժվարին աշխատանքը արժանի են հարգանքի: Ներդաշնակության համար Ձեզ պակասում է մի քանի մանրունք' պակաս ցավոտ ընկալել քննադատությունը, մի քիչ ավելի վստահ լինել սեփական ուժերին, և կյանքը կբոցավառվի նոր գույներով: Կա «մոխրոտների» մեկ այլ տեսակ ևս, ովքեր հավատում են, որ ամեն ինչ այս կյանքում լուծելի է միայն շփումների ու կապերի միջոցով, եթե չկա փերի-կնքամայր, որ կարող է խնդիրները լուծել կախարդական գավազանի մի հարվածով, ապա ոչինչ չի ստացվի: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս վերցնել մի կախարդական գավազան ու փորձել ստանձնել փերու դերը' ստեղծել հրաշքներ սեփական ձեռքերով:

«Ալ ծաղիկը» (կամ «Գեղեցկուհին ու հրեշը»)

Դուք այն մարդկանցից եք, ովքեր գերադասում են միշտ կատարել իրենց խոստումները եւ հավատում են, որ այս սկզբունքը պետք է պարգեւատրվի ըստ արժանվույն: Դուք գիտեք՝ ինչ է լավը, եւ ինչ'վատը, բայց ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ չեք շփվում մարդկության ուժեղ կեսի հետ: Ինչ-ինչ, բայց Ձեր հարաբերությունները տղամարդկանց հետ երբեք պարզ ու շիտակ չեն: Նույնիսկ եթե նա հեռացել է «հավերժ», համառ անցյալը միևնույնն է Ձեզ հանգիստ չի տալու: Ձեր համոզմունքը, որ կկարողանաք սիրել գազանին, որ չափահաս մարդուն կկարողանաք ինչ - որ կերպ փոխել ու նրա հետ ապրել երկար և երջանիկ, Ձեր գլխին կարող է չար կատակ խաղալ: Այս խմբին տիպիկ մտածելակերպը, թե «նա դժբախտ է եղել մինչ ինձ հանդիպելը, եւ այժմ մենք սիրում ենք իրար, եւ նա պետք է վերածվի իշխանի ու փոխվի» կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Ուզում եք փոխել Ձեզ այնքան նյարդայնացնող կյանքը, սկսեք ինքներդ ձեզնից: Վեր պահեք գլուխը, սիրեք Ձեզ եւ կտեսնեք, որ «թեկուզ վատն է, բայց իմն է» կատեգորիան կփոխվի ու Ձեր կյանքում կհայտվի իսկական արքայազն:

«Անճոռնի ճուտիկը»

 

Եթե Դուք կապում եք Ձեզ այս հերոսի հետ, մի զարմացեք Ձեր կյանքի խաբկանքների մեծ թվի վրա: Ախր Դուք մեծացել և ապրում եք մի քաղցր վրեժի սպասումով, որ գալու է վաղը: Ներկան Ձեզ համար կորցրել է իր նշանակությունը, այն մի տեսակ անցումային փուլ է, որ Ձեզ չի հետաքրքրում: Դուք այնքան եք տարված ցանկությամբ' ապացուցելու ինչ-որ բան ինչ-որ մեկին, որ չեք նկատում, թե ինչպես է կյանքը անցնում կողքով: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վաղը գա, Դուք կկորցնեք նպատակը կամ կմոլորվեք' չիմանալով ինչպես լրացնել այդ բացը: Փոխանակ սպասեք, թե երբ են մարդիկ բարեհաճելու գնահատել Ձեր երկնային գեղեցկությունն ու առանձնահատկությունը, փորձեք որոշ ժամանակ մոռանալ նրանց գոյության մասին: Թույլ տվեք ինքներդ Ձեզ չտառապել ուրիշի կարծիքի պատճառով, չկենտրոնանալ դրա վրա, այլ ապրել սեփական զգացմունքներով, «այստեղ ու հիմա» սկզբունքով եւ վայելել այն, ինչ գոհացնում է անձամբ Ձեզ:

«Արքայադուստր- գորտը»

 

 

Նրանք, ովքեր ամենից շատ համակրում են այս կերպարին, սովորաբար գիտակցում են, որ տղամարդիկ շատ անլուրջ են վերաբերվում այն ամենին, ինչն իր ոտքով հասել է իրենց: «Հասիր, թե կարող ես» ասելով հանդերձ՝ Դուք գիտեք' «մեկ է՝ ես արդեն ընտրել եմ քեզ»: Դուք խաղում եք այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հերթին կարծում են, թե խաղում են Ձեզ հետ: Բացի այդ, Դուք հաճախ գործածում եք «սիրիր ինձ՝ գժուկիս, իսկ լավիկին ով ասես, որ չի սիրի» սկզբունքը: Կարող եք ցնցել մարդկության ուժեղ կեսին ակնթարթային կերպարանափոխություններով, գիտելիքներով, հմտություններով:

«Ջրահարսը»

Նրանց համար, ովքեր սիրում են հենց այս պատմությունը, կա մեկ տարբերակող միտում' անձնազոհություն հանուն սիրո: Ձեզ դուր է գալիս փրկել, համոզել, հարկ եղած դեպքում նաև աղերսել, այլ կերպ ասած, ներել սիրելիին գրեթե ամեն ինչ: Դուք խորապես վստահ եք, որ երջանկության իրավունքը պետք է վաստակել տառապանքով կամ էլ այն իրական չի լինի: Ամենայն հավանակնությամբ, Դուք իսկապես կարող եք հասնել այն ամենին, ինչին ցանկանաք, այլ բան է, որ կյանքը միշտ համաձայն չէ «նպատակը արդարացնում է միջոցները» մտքի հետ ....

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan