Թրամփը հեռուստատեսային ռեալիթի-շոուի պրոդյուսեր կլինի, չնայած նախագահի պաշտոնին. Variety
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կլինի The Celebrity Apprentice ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերը, որը հունվարի 2-ին երկամյա ընդմիջումից հետո NBC ալիքում կմեկնարկի նոր հաղորդավարով. այն կվարի Առնոլդ Շվարցենեգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հրատարակությանը:
2004 թվականին Թրամփը NBC ալիքում դարձել Էր «Աշակերտ» ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերը եւ վարողը: Շոուն բարձր վարկանիշեր ուներ եւ երեք անգամ ներկայացվել Է Emmy մրցանակի: Մի քանի տարվա ընթացքում Թրամփը նաեւ եղել Է The Celebrity Apprentice շոուի վարողը:
Թրամփի անունն Էկրաին կհայտնվի ծրագրի հեղինակ Մարկ Բյոռնետի անունից անմիջապես հետո, իսկ նրանցից հետո մակագրերում կհետեւի Առնոլդ Շվարցենեգերի անունը, որը նույնպես շոուի գործադիր պրոդյուսերն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



