Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 9-ին քվեարկել են երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին: «Կողմ» Է արտահայտվել 234 պատգամավոր, «դեմ»՝ 56-ը, երկուսը ձեռնպահ են մնացել, եւս ութ ձայն անվավեր Է ճանաչվել: Խորհրդարանում ներկա են եղել բոլոր 300 պատգամավորները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախօրյակին ընդդիմադիր կուսակցությունները համապատասխան օրինագիծ Էին ներկայացրել պատգամավորների քննարկմանը: Որպեսզի իմպիչմենտը կայանար, անհրաժեշտ Էր, որ դրա օգտին քվեարկեր Ազգային ժողովի առնվազն 200 պատգամավոր:
Պակ Կըն Հեի լիազորություններն անհապաղ կկասեցվեն: Իշխանությունից նախագահի վերջնական հեռացման գործընթացը կավարտվի այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները հաստատի Սահմանադրական դատարանը: Օրենքով այդ գործընթացին հատկացվում Է մինչեւ վեց ամիս: Այդ ընթացքում երկիրը կառավարելու Է վարչապետ Հվան Գյո Անը: Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո Կորեայի Հանրապետությունում կանցկացվեն վաղաժամկետ նախագահական ընտրություններ:
Նոյեմբերի վերջին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, որի շուրջ կոռուպցիոն սկանդալ Է ծավալվել, հայտարարել Է, որ իր հետագա ճակատագիրը պետք Է վճռի երկրի խորհրդարանը: Ազգին հղած հեռուստաուղերձում նա ներողություն Է խնդրել տեղի ունեցածի համար եւ ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ Է պաշտոնաթող լինել մինչեւ 2018 թվականին նախագական ժամկետի ավարտը:
Ավելի վաղ դատախազությունը նախագահի օգնական Չխվե Սուն Սիլին մեղադրել Է այն բանում, որ նա անօրինականորեն ստիպում Էր խոշոր բիզնեսին բազմամիլիոնանոց նվիրատվություններ անել իր հետ կապված ոչ կառավարական հիմնադրամներին: Նոյեմբերի 20-ին Չխվե Սուն Սիլին պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել իշխանության չարաշահման եւ լիազորությունների վերազանցման համար:
Սահմանադրությանը համապատասխան, դատախազությունը չի կարող քրեական մեղադրանքներ ներկայացնել հանրապետության գործող նախագահին, քանի որ նա օժտված Է անձեռնմխելիությամբ, սակայն գերատեսչությունը հայտարարել Է կոռուպցիոն սկանդալին Պակ Կըն Հեի մեղսակցության մասին:
«Երկիրը ցնցած սկանդալի մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ հետաքննությունից հետո քննիչները եկան այն եզրակացության, որ Պակ Կըն Հեն անմիջականորեն խառն Է դրան»,- հարավկորեական դատախազության ներկայացուցչի խոսքը մեջբերել Է «Յոնհապ» գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



