Դիարբեքիրում Սուրի թաղապետարանից հանվել է հայերեն գրությամբ պաստառը
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Սուր շրջանում պետության կողմից նշանակած վերահսկիչի` Բիլալ Օզքանի հրահանգով հանվել են թաղապետարանի շենքի վրա փակցված չորս լեզվով պաստառի հայերեն և ասորերեն գրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մա սին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ներկայում թաղապետարանի շենքի վրա փակցված թուրքերեն և քրդերեն գրության կողքին ավելացվել է Թուրքիայի դրոշը:
Ավելի վաղ Սուրի թաղապետարանի վրա բազմալեզու գրություններով պաստառ կախելու դեպքի առթիվ հետաքննություն էր սկսել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Որպես հիմնավորում` նշվել էր «պաստառի համար արված ծախսերը», որոնք, ենթադրաբար, վնասել էին քաղաքապետարանին: Իրականացված ուսումնասիրությունից հետո, երբ պարզվել էր, որ պաստառը պատրաստված է թաղապետարանի արտադրամասում, գործը փակվել էր:



