Ուշագրավ բացահայտում. Չխմող մարդիկ ավելի շուտ են մահանում, քան հարբեցողները
LIFEՄի խումբ գիտնականներ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ալկոհոլից լիակատար հրաժարվելը շատ ավելի վտանգավոր է, քան հարբեցողությունը։

20 տարի շարունակ գիտնականները ուսումնասիրել են 55-ից մինչև 65 տարեկան 1800 ամերիկացիների։ Փորձի մասնակիցները բաժանվել են երեք խմբի․ հարբեցողներ, չափավոր խմողներ և չխմողներ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ալկոհոլից լրիվ հրաժարվող մարդիկ ավելի վաղ են մահանում, քան մյուսները։ Միջին հաշվով նրանց 69% -ը 65 տարի չեն ապրում։ Հարբեցողների մոտ այդ ցուցանիշը կազմում է 60%, իսկ քիչ խմողների մոտ ընդամենը 41%: Բոլորովին կարևոր չէ, թե որքան է մարդը սպորտով զբաղվում, որքան է մաքուր օդ շնչում և ինչպես է սնվում:

Գիտնականները պնդում են, որ առավել վտանգավոր է ալկոհոլից հանկարծակի հրաժարվելը։ Եթե խմիչքի սիրահարները կտրուկ հրաժարվեն խմելուց, ամենայն հավանականությամբ նրանք ավելի շուտ կմահանան, քան այն դեպքում, եթե շարունակեն ալկոհոլի չարաշահումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



