Նիդեռլանդներում անլար ինտերնետը հավասարեցրել են սպառողների հիմնական պահանջներին
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների կառավարությունը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրի բոլոր բնակիչների համար ապահովվի Wi-Fi–ի հասանելիությունը։Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ասել է Նիդեռլանդների Էկոնոմիկայի նախարար Հենք Կամպը։
Նրա խոսքով գերարագ անլար ինտերնետը նույնպիսի հիմնական պահանջ է, որքան ջուրն ու էլեկտրականությունը։ Վերջին տասնամյակին, ըստ նախարարի, Wi-Fi-ը վերածվել է համակարգիչների ու հեռախոսների հիմնական գործառույթի։ «Առանց այդ տեխնոլոգիայի մեր տնտեսությունն անկում կապրի։ Եվ առաջիկա տարիներին անլար կապի միջոցով ծառայությունների անհրաժեշտությունը սպառողների ու բիզնեսի համար էլ ավելի կաճի»,- շեշտել է Հենք Քամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



