ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է գործել նաեւ տարածաշրջանի սահմաններից դուրս
INTERNATIONAL NEWSԵվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն անդամ երկրներին կոչ Է արել վերացնել տարածաշրջանի սահմաններից դուրս ԵԱՀԿ-ի գործելու սահմանափակումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անվտանգության ոլորտում ներկայիս բարդ պայմաններն Էլ ավելի են մեզ մերձեցնում մեր ասիական եւ միջերկրյածովյան գործընկերների հետ: Մասնակից պետություններին կոչ եմ անում վերացնել տարածաշրջանի շրջանակներից դուրս գործելու սահմանափակումները՝ միջերկրածովյան գործընկերների համար արդյունք տալու, համագործակցությունը հեշտացնելու նպատակով»,- դեկտեմբերի 8-ին ասել Է նա Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացմանը:
Երկօրյա միջոցառմանը, ինչպես սպասվում Է, կմասնակցեն Եվրակազմակերպության տարածաշրջանի 57 պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ եւ 11 գործընկեր երկրների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



