Yerevan, 25.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտեմ, թե ինչպիսի շոու եմ ուզում ներկայացնել «Եվրատեսիլ»-ին. Իջինը` «Դեպի եվրատեսիլի» եւ Քիմ Քարդաշյանի հետ համեմատությունների մասին

PHOTO

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը «Դեպի եվրատեսիլի» իր առաջին իսկ ելույթից հետո գրավեց ոչ միայն նախագծի ժյուրիին, այլեւ բազմաթիվ հեռուստադիտողների:

Փուլ առ փուլ երգչուհին ներկայացավ ինքնատիպ ելույթներով` հայտնվելով նախագծի ֆինալիստների շարքում: Նրան հայ հեռուստադիտողը, նույնիսկ, սկսեց համեմատել Քիմ Քարդաշյանի հետ: Ի՞նչ է ինքը` Իջինը կարծում նման համեմատությունների մասին եւ ի՞նչ ակնկալիքներ ունի մրցույթին մասնակցությունից: Այս ամենի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

-Իջինհատուկ «Դեպի եվրատեսիլ»-ին մասնակցելու համա՞ր եքՄոսկվայից եկել Երեւան:

-Ապրում եմ Մոսկվայում, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա մասնակցելու Առաջին ալիքի ‹‹Դեպի եվրատեսիլ›› նախագծին: Բացի այդ, սա նաեւ շատ լավ հնարավորություն էր գտնվելու իմ հայրենիքում:

-Հայկոյի թիմում եքհե՞շտ է նրա հետ աշխատելը:

-Այո, Հայկոյի հետ հեշտ է աշխատել: Նա աջակցում է իմ բոլոր գաղափարներին եւ ոգեւորում իր վստահությամբ իմ հանդեպ:

-Ի՞նչ եք սովորել նրանից:

-Շատ բան: Այս կարճ ժամանակահատվածում կարողացա ծանոթանալ Հայկոյի ստեղծագործական փորձին, ինձ համար կարեւոր բաներ քաղել:

-Ձեզ հաճախ համեմատում են Քիմ Քարդաշանի հետինչպե՞ս եքվերաբերվում այդ համեմատություններին:

-Այո, (ծիծաղում է), նաեւ համեմատում են Նիկոլ Շերզինգերի եւ Սալմա Հայեքի հետ: Ընդհանրապես հաճախ է պատահում, երբ նոր արտիստներին համեմատում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ: Ինձ իրականում միայն հաճելի է, երբ նմանեցնում են աշխարհի գեղեցկուհիներին:

-Շատերն էլ Ձեր հաջողությունները սկսեցին վերագրել Ձերարտաքին գեղեցկությանըհե՞շտ է լինել հմայիչ երգչուհի:

-Հաճելի է համարվել գեղեցիկ, թեեւ պետք է նշել, որ շոու-բիզնեսում հեշտ ճանապարհ չկա: Միակ միջոցը աշխատասեր լինելն ու սեփական ուժերին վստահելն է: Նաեւ պետք է այնքան ուժեղ լինել, որպեսզի երբեւեէ որեւէ մեկին թույլ չտաս, որ կոտրի երազանքներդ: Միայն այդ դեպքում դու հաջողություն կունենաս:

-Մինչ այս նախագծին մասնակցելըերբեւէ մտածե՞լ էիքՀայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու մասին:

-Մինչ նախագծի մասին տեղեկանալը, չեմ մտածել այդ մասին: Ես աշխատում էի իմ ձայնասկավառակի վրա ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Շատ պատահական տեղեկացա այս նախագծի մասին ու իմ մեջ ցանկություն առաջացավ փորձել իմ ուժերը, քանի որ գիտեմ, թե ինչպիսի շոու եմ ուզում ներկայացնել «Եվրատեսիլ»-ին:

-Երբվանի՞ց եք երգումԱյլ մրցույթների մասնակցե՞լ եք:

-Երգում եմ 13 տարեկանից: Շատ մրցույթների եմ մասնակցել ու գրավել մրցանակային տեղեր: Ամենամեծ հաջողությունս ԱՄՆ-ում էր, որտեղ կատարողական արվեստի միջազգային մրցույթում արժանացա 2 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մրցանակների եւ ճանաչվեցի իմ տարիքային խմբի հաղթող: Այն ժամանակ 16 տարեկան էի:

-Դուք համարվում եք նախագծի ֆավորիտներից մեկըԻ՞նչ եքկարծումո՞վ է Ձեր ամենաուժեղ մրցակիցը:

-Բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր են: Յուրաքանչյուրը հետաքրքիր է իր ինքնատիպությամբ: Ով էլ, որ հաղթի, իսկապես ուրախ կլինեմ ու հաջողություն կմաղթեմ նրան:

-Ըստ Ձեզի՞նչ է պետք արտիստին «Եվրատեսլիում» հաջողությանհասնելու համար:

-Շատ կարեւոր է երգի ճիշտ ընտրությունը, հետաքրքիր շոուն, տպավորիչ ելույթը, բեմական արտիստիզմը:

-Ձեր մեջ տեսնո՞ւմ եք այդ հատկանիշները:

-Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց կարծում եմ, որ կարող եմ մասնակիցը լինել: Կանեմ ամեն բան, որ իմ հայրենի երկրի պատիվը բարձր պահեմ:

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global