Ամերիկյան եւ ֆրանսիական ավիակիրները համատեղ գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբերը Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողություններ են սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում, տարածաշրջան, որտեղ ներկայում գտնվում Է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ծանր ա վիակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական ավիակիր խմբի հրամանատար Օլիվիե Լեբան «Շառլ դե Գոլ» նավի վրա ամերիկացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման ընթացքում ասել Է. «Ահաբեկչության, ԴԱԻՇ-ի դեմ պայքարը միջազգային խնդիր Է: Անհրաժեշտ Է, որ բոլոր երկրները համատեղ պայքարեն»:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի «Էյզենհաուեր» ավիակրի նավախումբը, որը դեկտեմբերի 4-ին Սուեզի ջրանցքով մտել Է Միջերկրական ծովի արեւելյան շրջան, համատեղ գործողություններ կիրականացնի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի նավախմբի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



