Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց Brexit-ի շուրջը բանակցություններին չխոչընդոտելու օգտին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել Է այն բանի օգտին, որ չխոչընդոտվեն Եվրամիության իշխանությունների հետ կառավարության բանակցությունները Brexit-ի պայմանների շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել Է ստորին պալատի պատգամավորների ձայների մե ծամասնությամբ՝ 461 կողմ 89 դեմ հարաբերակցությամբ՝ վեցժամանոց բանավեճերից հետո:
Այսպիսով Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող Է կատարել ընտրողներին տված իր խոստումը եւ մինչեւ մարտի 31-ը գորողության մեջ դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը պաշտոնական մեկնարկ Է տալիս Bexit-ի երկամյա ընթացակարգին:
Քվեարկության արդյունքներն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, բայց միեւնույն ժամանակ կարող են գնահատվել որպես կառավարության հաղթանակ: Դրանք ըստ Էության վերացնում են այն բանի գոյություն ունեցող երկյուղները, թե Brexit-ի շուրջը Բրյուսելի հետ բանակցությունները կարող են «տորպեդահարվել» ազգային խորհրդարանի կողմից: Այդ հնարավորությունը չԷր կարելի բացառել՝ հաշվի առնելով, որ հունիսյան հանրաքվեից առաջ Brexit-ի դեմ Էր քարոզում 650 պատգամավորներից շուրջ 480-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



