Լուկաշենկոն ԱՊՀ-ի ղեկավարներին շնորհավորել Է Համագործակցության կազմավորման 25-ամյակի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ Է հղել ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին Համագործակցության կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագահի մամուլի ծառայությունը:
«Քառորդ դարի ընթացքում, հնեվելով ազգային գերակայությունների եւ մասնակից պետությունների կամաարտահայտման ազատության սկզբունքների վրա, Համագործակցությունը ձեւավորվել Է որպես ժամանակակից տարածաշրջանային հանրակցություն, որը հաշվի Է առնում բոլոր կողմերի շահերը»,- ասել Է Լուկաշենկոն:
Պետության ղեկավարը նշել Է, որ ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված համաձայնագիրը ինտեգրացիոն գործընթացների մեկնակետ Է դարձել հետխորհրդային տարածքում: Նախագահն ընդգծել Է, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին հայեցակարգային որոշում Է ընդունվել ԱՊՀ-ն արդի իրողություններին հարմարեցնելու վերաբերյալ, որը սահմանել Է նրա հետագա զարգացման ուղիները: Լուկաշենկոն համոզված Է, որ այդ իրադարձությունը «կամրապնդի Համագործակցության հեղինակությունը, այն կդարձնի ավելի պահանջված ու ակտուալ միավորում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



