Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Այլոց փոխարեն քվեարկություններ. բացառելու փոխարեն՝ օրինականացնել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ կանոնակարգի մասին օրենքում Հանրապետականը ներառել է դրույթ, համաձայն որի, համապատասխան լիազորի առկայությամբ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները կարող են քվեարկել բացակա պատգամավորների փոխարեն։ Այս դրույթի պարզունակ շարադրանքը տեղ չի թողնում անգամ ենթատեքստեր փնտրելու համար, քանի որ ամեն ինչ առավելագույնս հստակ է՝ Հանրապետական կուսակցությունը սեփական պատգամավորներին խորհրդարան բերելու փոխարեն որոշեց խնդիրը լուծել մեկ հարվածով՝ այն է օրինականացնել ուրիշի փոխարեն քվեարկության վաղուց հաստատված ավանդույթները։
Գաղտնիք չէ, որ անգամ խորհրդարանական մեծամասնություն ունենալով, Հանրապետականը գրեթե միշտ քվորումի խնդիր է ունենում, քանի որ խմբակցության պատգամավորները սովորաբար զբաղված են լինում իրենց բիզնեսներով կամ այլ անձնական գործերով և ժամանակ չեն ունենում հաճախել ԱԺ նիստերին ու քվեարկություններին, իսկ նրանց փոխարեն արված քվեարկությունները գաղտնի չեն մնում և պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում` առնվազն դիսկոմֆորտ և «կռուտիտի» անհրաժեշտություն առաջացնելով։ Մեծ հաշվով Ազգային ժողովի նախագահներին չհաջողվեց հասցնել իշխանության կուսակցության պատգամավորներին, որ նրանց հիմնական աշխատավայրը խորհրդարանն է, իսկ աշխատանքի բնույթը` օրենսդրական գործունեությունը։ Անշուշտ, ՀՀԿ խմբակցության ցուցակի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե այդ ցուցակի ներկայացուցիչներից քանիսը կարող են օրենսդրական գործունեություն ծավալել, սակայն դա այլ խնդիր, մեկ այլ խնդիր է այն, որ վերջիններս ֆիզիկապես անգամ ներկա չեն լինում ԱԺ նիստերին, երբեմն էլ շատ կարևոր քվեարկությունների, և խմբակցության մյուս անդամները ստիպված են լինում հիմնականում աթոռից աթոռ վազվզելով քվեարկել գործընկերների փոխարեն։
Եվ ահա, ԱԺ կանոնակարգի մասին օրենքով Հանրապետականը վերջնականապես ուզում է լուծել այս խնդիրը և խուսափել հետագա տհաճ խոսակցություններից։ Նման պայմաններում, թերևս տրամաբանական կլիներ, որ Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ անդամով՝ խմբակցության ղեկավարով, որը ենթադրենք կունենա մյուս անդամների մանդատների քանակի լիազորություններ։ Միաժամանակ Հանրապետական պատգամավորները ստիպված չեն լինի կոճակ սեղմելու համար թողնել իրենց բանուգործը և ներկայանալ խորհրդարան ինչ–որ մի օրենքի շուրջ քվեարկելու համար։ Բայց այստեղ պետք է նշել, որ պատգամավորական անձեռնմխելիությունից պետք է օգտվի միայն խմբակցության ղեկավարը։ Նման զարգացում իհարկե հնարավոր չէ, սակայն պետք է խոստովանել, որ ուրիշի փոխարեն քվեարկության օրինականացումն այնպիսի զավեշտ է, որ կարելի է սպասել ցանկացած շրջադարձի, իսկ որ ԱԺ կանոնակարգում նման օրենսդրական կետի առկայությունը միտված է հենց այլոց փոխարեն քվեարկության օրինականացմանը` մեր կարծիքով որևէ կասկածի տեղիք չի տալիս։
Նման պայմաններում թերևս Հանրապետականը կարող է ավելի կառուցողական առաջարկով հանդես գալ և կուսակցությունից որևէ մեկին կուսակցության 160–հազար անդամները լիազորագիր թող տան և հենց այդ մեկ հոգին էլ կներկայացնի ամբողջ կուսակցությունը, կմասնակցի ընտրություններին, կառավարություն կկազմի և ընդհանրապես կզբաղվի նրանով, ինչով որ զբաղվում է կուսակցությունը։
Անշուշտ, սա հումոր է, սակայն որևէ այլ կերպ հնարավոր չէ մոտենալ ԱԺ կանոնակարգում այսօրինակ դրույթի առկայությանը, քանի որ նման խուսանավելու օրենքներ ընդունելու փոխարեն հարկավոր է նախ ընտրական ցուցակներում ներառել անձանց, ովքեր կգիտակցեն որ խորհրդարանն իրենց աշխատավայրն է և իրենք պետք է ներկա լինեն այնտեղ և վերջապես հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որ ԱԺ գործունեությանը լոյալ պատգամավորները պարզապես վայր դնեն մանդատը կամ փոխանցեն այն գործիչներին, ովքեր գիտեն, թե ինչի պետք է ծառայի պատգամավորական մանդատը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank