Պակիստանում օդանավի կործանման վայրում 36 դի է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSPakistan International Airlines ավիաընկերության օդանավի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են 36 զդի։
Geo TV հեռուստաալիքը, վկայակոչելով պակիստանյան բանակի մամուլի ծառայությունը, հայտնել է, որ փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան 500 զինվորական է մասնակցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Pakistan International Airlines–ի երկշարժիչ օդանավը, որում 47 ուղեւոր էր եղել, անհետացել էր ռադարների էկրաններից։ Չիթրալ–Իսլամաբադ չվերթն իրականացնող օդանավը թռիչքից մեկուկես ժամ անց անհետացել էր։ Հայտնի է, որ վթարից առաջ օդաչուն SOS ազդանշան էր ուղարկել եւ հայտնել տեխնիկական անսարքությունների մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավում եղած բոլոր ուղեւորները՝ այդ թվում 31 տղամարդ, ինը կին ու երկու երեխա, զոհվել են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



