Ռուբիկ Հակոբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ հարվածել է լրագրողին
SOCIETYԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձ է կատարել իր և լրագրող Վահե Մակարյանի միջև ծագած միջադեպին՝ չհերքելով և չհաստատելով, որ հարվածել է Վահեին:

«Նորմալ հարցազրույց էր ընթանում, երբ մուտք գործեց և սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, չպատասխանելը կամ ցանկացած պատասխան տալն էլ քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է»,-նշեց Ռ. Հակոբյանը: Հակոբյանի խոսքով՝ Վահե Մակարյանն ասաց, որ պատգամավորն էթիկայի կանոններ է խախտում: «Ես հասկացա, որ նա խուլիգան է, ոչ թե ժուռնալիստ, երբ ինձ ասաց՝ ես Ձեզ կդաստիարակեմ»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ պարոն Հակոբյանի՝ լրագրողը կարող է օրենքի սահմաններում ճշտել այդ հարցը:
Լևոն Փանոսյան
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



