Իրանը կփոխի արժույթի անվանումը եւ կանցկացնի դենոմինացիա
INTERNATIONAL NEWSԻրանի իշխանությունները մտադիր են երկրում դենոմինացիա անցկացնել եւ փոխել ազգային արժույթի անվանումը: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ նախարարների կաբինետն արդեն հավանություն Է տվել արժույթի անվանումը փոխելուն. ներկայիս ռիալին փոխարինե լու կգա թումանը: Մեկ թումանը համարժեք կլինի 10 ռիալին:
Իրանի ազգային արժույթը թուման Էր կոչվում մինչեւ 1930-ական թվականները: Այնուհետեւ երկրում անցկացվեց դրամական բարեփոխում, որի շրջանակներում մեկ թումանի դիմաց տալիս Էին 10 ռիալ: Բազմաթիվ իրանցիներ, սակայն, մինչեւ այսօր Էլ շարունակում են օգտվել հին տերմինաբանությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



