Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել»
INTERVIEW
Սփյուռքի նախարարության ֆունկցիաների մեջ գումար ուզելը, գումար փոխանցելը չի մտնում, նման կերպ արձագանքեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Past.am-ի այն հարցին, թե որքան գումար է որպես ներդրում կատարվել ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով, հաշվի առնելով, որ հազար դոլարների առաջարկը մերժվեց.
«Նախարարության գործառույթների մեջ է մտնում ներկայացնել սփյուռքում ՀՀ–ում տիրող տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը, որ սփյուռքահայը տեղեկացված լինի, թե ինչ վիճակ է մեր երկրում: Դա իրականացվում է մեր ելույթների ու հարցազրույցների միջոցով: Երբ ես ժամանակին խոսեցի հազար դոլարների մասին չգիտես ինչու մեծ ալիք բարձրացավ»,–ասաց նախարարը հավելելով. «Իմ այդ առաջարկից հետո մեկ անձ մեկ միլիոն ու կես է ներդրում կատարել հայկական բանկերում: Ես կարող եմ ցույց տալ այն նամակներն ու հարցադրումները, որոնք խոսում են արձագանքների մասին: Օրեր առաջ էլ մի կին էր եկել Լիբանանից ու երկու հարյուր հազար դոլար էր բերել: Նա խնդրեց ինձ օգնել, ես ասացի, որ ներդրում կարող է անել հայաստանյան բոլոր բանկերում: Ինձ համար կարևոր չէ, թե որ բանկում է ներդրում արվում, կարևոր է, որ մեր բանկերում ներդրում արվի, որ բանկի տոկոսները ցածրանան»:
Թեպետ Սփյուռքի նախարարը հիշեցրեց, որ ինքը մասնագիտությամբ տնտեսագետ չէ, բայց այնուամենայնիվ, ըստ նրա` ներդրումների գործընթացը հայկական բանկերում պրիմիտիվ թվաբանություն է. «Այդ հաշվարկների արդյունքում մենք կարող ենք ասել, որ այդ առումով փողերի վերադարձ եղավ Հայաստան: Ինքնին երևույթը գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ լինում են անհատներ, որ գալիս ու ասում են իրենց ներդրումների մասին: Մեկն էլ զանգեց ու ասաց, որ ամեն աղջկա համար ոչ թե հազար, այլ երեք հազար դոլար է ներդնելու, օրեր անց եկավ ու հաշվեհամարներ բացեց Հայաստանում»,– ասաց նա:
Նախարարը նաեւ խոսեց ՎՊ–ի կատարած ստուգումների ու դրա արդյունքում գրանցած փաստերի՝ մեծ պարգևների ու չարաշահումների մասին. «Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ ու անճշտություններ, որոնք իրենց ուսումնասիրության կամ ինչպես ասում են ստուգումների ընթացքում վերացվել են: Սա պարոն Յոլյանի հայտարարությունն է, ով իններորդ վարչության պետն է, ով էլ ղեկավարում էր այդ ստուգումները: Մենք կատարել ենք օրենքի շրջանակներում քայլեր: Եթե մենք գումարներ ենք խնայել ու հետ ուղարկել բյուջե, դա չի նշանակում, որ խախտում ենք արել ու հիմա պետք է վերադարձնենք: Մենք պարգևավճարներն էլ ենք նորմալ ձևով տվել»:
Սոսե Չանդոյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card