Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել Է հիվանդանոցում
SOCIETYԻտալիայի նախկին վարչապետ, «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել Է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով հետազոտվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով askanews գործակալությանը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել Է, որ հետազոտությունն արդեն ավարտվում Է, եւ ամենամոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:
Ընթացիկ տարվա հունիսին նախկին վարչապետն աորտայի փականի փոխարինման վիրահատության Է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները քաղաքական գործչին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



