20 ուտելիքներ, որոնք կբերեն առավելագույն օգուտ, եթե օգտագործվեն միասին
LIFEԿան ուտելիքներ, որոնք իրենք իրենցով շատ օգտակար են մեր օրգանիզմի համար: Բայց կան նրանց հետ համադրություններ, որոնք առավելագույնս օգտակար կլինեն օրգանիզմի համար:
Խնձորը և դառը շոկոլադը
Այս համադրությունը չի կարող համարվել ավանդական, բայց այն կարելի է փորձել: Այս երկու իրերը միասին, ամրացնում են իմունային համակարգը, թարմացնում են ուղեղի աշխատանքը, կարգավորում են սրտի ու անոթների աշխատանքը, նվազեցնում են քաղցկեղի հավանականությունը:

Վարսակի փաթիլներ և նարինջի քամած թարմ հյութ
Այս երկու հրաշք իրերը ֆենոլների աղբյուրներ են: Դա նշանակում է, որ նրանք միասին ունակ են կարգավորել մարսողական համակարգը և օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը:

Խորոված և կաղամբ
Խորովածի միսը հաճախ շատ յուղոտ է լինում: Այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Իսկ այդ ուտեստը մատուցելով կաղամբի հետ միասին, որի մեջ մեծ քանակությամբ սուլֆորաֆեն կա, կնվազեցնի նման վտանգները:

Լոլիկ և լյարդ
Երկաթի բացակայությունը օրգանիզմից կարող է հանգեցնել հոգնածության, նյութափոխականության խանգարման: Բայց երկաթը, որը պարունակում է լյարդը, կարող է լոլիկի հետ համադրությամբ` С վիտամինով, այդ ամբողջ պակասը լրացնել:

Մաղադանոս և կիտրոն
Մաղադանոսը հրաշալի համատեղվում է ցիտրուսների հետ: Մասնավորապես այս համադրությունը ամուր իմունային համակարգի և նյութափոխանակության աղբյուր է:

Բանջարեղեններ և յոգուրտ
Պետք է ընտրել ճիշտ յոգուրտ` առանց հավելումների ու շաքարի: Այդ յոգուրտին կարող եք ավելացնել տարբեր բանջարեղեններ: Ստացված ուտեստը շատ օգտակար է ստամոքսի և աղիների համար:

Ավոկադո և սպանախ
Այս համադրությունը ահռելի չափով A վիտամին է պարունակում: Այն նաև մարսողական համակարգն է կարգավորում:

Կանաչ թեյ և լիմոն
Կանաչ թեյը լիմոնի հետ մեր օրգանիզմին տալիս է մեծ քանակությամբ էներգիա և ամրացնում է իմունային համակարգը: Կանաչ թեյը, նույնիսկ երկարակեցության գաղտնիքն է, իսկ լիմոնի համադրությունը առավել արդյունավետ:

Լոլիկ և ձիթապտղի յուղ
Սա շատ համեղ համադրություն է: Կարգավորում է սրտի և անոթների աշխատանքը: Այն կիրառվում է հատկապես իտալացիների կողմից:

Միս և խնկունի
Միսը սպիտակուցի ահռելի պաշար ունի: Երբ այն տապակվում է, հնարավոր է թունավոր նյութերով փոխարինվի: Այդ իսկ պատճառով, նման վտանգից խուսափելու համար, պետք է խնկունի ավելացնել:




