ԱՄՆ-ում ձերբակալել են դեռահասի` Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար
SOCIETYԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է 15-ամյա մի դեռահաս՝ Հռոմի պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ նա ձերբակալվել է դեռևս օգոստոսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նշվում է, որ դեռահասը պայթուցիկի պատրաստման ցուցումները տարածել է համացանցով: Նա մեղադրվել է նաև ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն ցույց տալու մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ նրան այդպիսի գործողության է դրդել «Իսլամական պետության» քարոզչությունը:
Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ԱՄՆ պետք է այցելի սեպտեմբերի 22-ից 27-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



