Պարբերաբար ձկան յուղ օգտագործե՛ք
LIFEԵրբ նկատում ես, որ երթուղայինները լի են փռշտացող և հազացող մարդկանցով, ապա անհապաղ պետք է օրգանիզմը պաշտպանել հիվանդություններից: Լավագույն միջոցներից մեկը ձկան յուղն է:
Ձկան յուղի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և օմեգա-3 թթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Բժիշկները պնդում են, որ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:

Ապացուցված փաստ է, որ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը ամրացնում է մարդու իմունային համակարգը: Մի շարք հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ օմեգա-3 թթուները զգալիորեն նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:

Բացի իմունիտետի վրա ունեցած դրական ազդեցությունից , ձկան յուղը կայունացնում է նաև զարկերակային ճնշումը: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ձկան յուղ՝ տուբերկուլյոզի, ռախիտի, անեմիայի դեպքում: Թույլատրվում է օգտագործել ճարպակալման, դիաբետի, օստեոպարոզի, պսորիազի: Ձկան յուղը դրական ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



