Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիան հերթական անակնկալն է մատուցում

INTERNATIONAL NEWS

Երկու օր առաջ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, թե հատկապես ներկայիս նախագահ Օլանդի չառաջադրման պայմաններում չի պատրաստվում հանդուրժել ծայրահեղ աջերի հնարավոր իշխանությունը Ֆրանսիայում, նրանց հին գաղափարներն ու գործելու՝ ութսունականների մեթոդները: Հետևաբար, հրաժարական ներկայացնելով, պատրաստվում է կենտրոնանալ նախընտրական արշավի վրա՝ Սոցիալիստական կուսակցության փրայմերիզներից առաջ: Նախագահ Օլանդը երեկ ընդունել է վարչապետի հրաժարականը՝ կառավարության կաբինետի նոր ղեկավար նշանակելով Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովին, որն օրերս կձևավորի իր թիմը: 

Այսպիսով՝ Ֆրանսիայում կրքերը թեժանում են, որովհետև Վալսն արդեն Ֆիյոնին և ընդհանրապես աջերին մեղադրել է ծայրահեղ անպատասխանատվության մեջ, որոնք նորից կամենում են ժողովրդին տանել շատ աշխատելու, քիչ վաստակելու, հասարակ մարդկանց, թոշակառուներին վնասելու, առողջապահության համար պետության չվճարման ճանապարհով: Ընդ որում, հետաքրքիր է, որ Վալսն ինքն իրեն ընդհանրապես «Հաշտության թեկնածու» է որակում՝ համարելով, որ ձախերի միավորման դեպքում իր աշխատանքից գոհ կմնան բոլորը: 

Հավանաբար, վարչապետը ակնարկում է ֆրանսիացիների շրջանում «բացակա նախագահ» որակվող Օլանդին, որի քաղաքականությունը նույնիսկ հարազատ կուսակցությանն էր զայրացնում: Եվ ահա Ifor կազմակերպության հարցումների համաձայն՝ Վալսն իսկապես էլ այն թեկնածուն է, որը կարող է պատշաճ կերպով ներկայացնել ձախերին: Այս պահին արդեն նա վայելում է կուսակիցների 45% վստահությունը՝ ի տարբերություն Օլանդի` Էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի, որը նույնպես կամենում է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, բայց որին կուսակցության միայն 25%–ն է պաշտպանում:

Մանուել Վալսն, ի դեպ, հայրական կողմից կատալոնացի է, մայրական կողմից՝ շվեյցարացի: Ծնվել է 1962–ի օգոստոսին, նկարչի ընտանիքում: Սիրում է ոչ միայն գեղանկարչություն, այլև դասական երաժշտություն: Ազատ խոսում է ֆրանսերեն, կատալոներեն, իտալերեն, իսպաներեն: Առաջին կնոջից՝ Նատալի Սուկյեից չորս զավակ ունի, իսկ ներկայիս կինը՝ Աննա Գրավուանը, երաժիշտ է և, ամուսնու նմանությամբ, «Բարսելոնայի» երկպրագու: 

Ի տարբերություն քաղաքական էլիտայի, որոնք հիմնականում մի քանի բարձրագույն կրթություն են ստացել և այն էլ՝ ճանաչված հաստատություններում, Վալսն ընդամենը երեք տարի պատմություն է ուսանել Սորբոնում: Իսկ քաղաքականությամբ մանկուց է հետաքրքրվել: Դեռ տասնյոթ տարեկանից տարվել է սոցիալիզմով, պաշտպանել Միշել Ռոկարին և նույնիսկ նրա խորհրդականը դարձել ուսանողության գծով, թեպետ անգամ Ֆրանսիայի քաղաքացիություն չի ունեցել: 1988–ին դարձել է Ռոկարի խորհրդականը կառավարությունում, 1997–2001 թթ. համակարգել է Լիոնել Ժոսպենի և հանրության հետ կապերը, նույն թվին ընտրվել է Էվրի քաղաքապետ, այնուհետ՝ պատգամավոր, 2001–ին՝ ՆԳ նախարար, իսկ վերջին տարիներին՝ Օլանդի կառավարության ղեկավար: Այս ամբողջ ընթացքում հանրությունը նրան կարծես հասցրել է սիրել, որովհետև Վալսը միշտ ոչ պոպուլյար քայլերի հեղինակ է եղել այս ընթացքում: Բայց այժմ, ինչպես երևում է, ժամանակն է դեմ դուրս գալ նաև օլանդիստներին, որոնք, կարծես թե, Առնո Մոնտեբուրին են պատրաստվում պաշտպանել…

Գոհար Սիմոնյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards