Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում ՀՀ Նախագահի անունից ծաղկեպասակներ են դրվել զոհերի հիշատակին
SOCIETYԳյումրիում, Վանաձորում և Սպիտակում տեղի են ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ծաղկեպսակներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքումտեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամմասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյա նի,Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոնքառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ աերվեցին ավելի քան 230արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասած վնասը կազմեց 13միլիարդ ռուբլի։





