Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


«Գահերի խաղը» Սիրիայում շարունակվում է

INTERNATIONAL NEWS

Դեկտեմբերի 5–ին, փոխադարձ մեղադրանքների բուռն մթնոլորտում, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը քննարկեց Հալեպում մարդասիրական իրավիճակի բարելավման նպատակով՝ 7–օրյա հրադադարի ռեժիմի սահմանման մասին բանաձևի նախագիծը, ինչն արժանացավ Ռուսաստանի շատ խիստ դիմադրությանը: Վերջինիս շոկի մեջ էր գցել հատկապես այն հանգամանքը, որ փաստաթուղթը պատրաստվել էր Իսպանիայի կողմից, որին միացել էր ավանդական դաշնակից Եգիպտոսը: Կրակին յուղ լցրեց նաև Հալեպի շարժական հոսպիտալի վրա ընկած ականներից զոհված երկու բուժքույրերի մահվան մասին լուրը, ինչի առիթով նախ՝ ՊՆ ներկայացուցիչը միջազգային կազմակերպություններից պահանջեց դատապարտել «Հալեպի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերող ռուս բուժաշխատողների կանխամտածված սպանությունը», խոստանալով ամենայն մանրամասնությամբ հետաքննել հանցագործությունը, ապա նաև՝ ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ներկաներին կոչ արեց «չխաղալ, այսպես կոչված, սիրիական ընդդիմության, իսկ իրականում՝ մարդկային տեսք ունեցող գազանների խաղը»: Վերջինս նաև խստորեն քննադատեց բանաձևը` նշելով, թե այն ոչ միայն գրոհայիններին հնարավորություն կտա վերախմբավորվել՝ շարունակելով բռնությունը, այլև կխանգարի Լավրով–Քերի՝ վերջին պայմանավորվածությունների իրականացմանը: 

Իսկ պայմանավորվածություն ձեռք էր բերվել քննարկումից ընդամենը երեք օր առաջ՝ Հռոմում, որտեղ ամերիկյան պետքարտուղարը հավանություն էր տվել Սիրիայում խաղաղություն հաստատելու մասին՝ ռուսական քաղաքականությանը, ապա նաև խոստացել ռուս–ամերիկյան ռազմական մասնագետների հանդիպում կազմակերպել Ժնևում, որտեղ պիտի քննարկվեին հրվ. Հալեպից գրոհայինների դուրսբերման եղանակներն ու գործողությունների ծրագիրը:

ՄԱԿ–ի ԱԽ–ում, սակայն, ամերիկյան ներկայացուցիչն ու այլոք ոչ մի կերպ չցանկացան ընդունել Չուրկինի բացատրությունները, նախագիծը դրվեց քվեարկության, ինչին չնայած կողմ քվեարկեցին 11 անդամներ, Ռուսաստանին ու Չինաստանին հաջողվեց արգելափակել դրա ընդունումը:

Չինական դիրքորոշումն, ի դեպ, հունից հանեց բրիտանական դեսպան Մեթյու Ռայքրոֆթին, որը հայտարարեց, թե միայն բռնության նկատմամբ հավատարմությունն է այդ երկրի համար նման դիրքորոշման առիթ դարձել, ինչին ի պատասխան՝ ՄԱԿ–ում Չինաստանի դեսպան Լյու Ցզեյը հայտարարեց, թե Բրիտանիան միտումնավոր է թունավորում աշխատանքային մթնոլորտը՝ նենգափոխելով փաստերը, որի իրավունքը չունի: Ինչ վերաբերում է ամերիկյան ներկայացուցչին՝ Լյու Ցզեյը նրան էլ խորհուրդ տվեց իր դիրքորոշումը նախ և առաջ սեփական պետքարտուղարի հետ համաձայնեցնել, որն, ինչպես երևում է, բոլորովին այլ բանի մասին էր խոսում մի քանի օր առաջ: 

Դեսպանի հեգնանքն, իհարկե, հասկանալի է, բայց կարծես՝ ոչ տեղին, որովհետև քվեարկության օրը պարզվեց նաև, որ Քերին ինքն էլ հրաժարվել է ռուս–ամերիկյան շփումներից, ինչին նրա գործընկեր Լավրովը բավականին ըմբռնումով մոտեցավ՝ հայտարարելով, թե ամերիկյան կողմը ջանում է ժամանակ շահել, որպեսզի հրվ. Հալեպում բուն դրած գրոհայիններին անվնաս և մինչև ռուսների հետ պայմանավորվածության հանգելը դուրս հանի այնտեղից: 

Իսկ որ ամերիկյան կողմը հակված է ընդունել սիրիացի ընդդիմության պարտությունը, այդ մասին նաև հայտնի CNN–ի մեկնաբանը երեկ ակնարկեց` նշելով, թե, հնարավոր է, ռուս–ամերիկյան համագործակցությունը կարգի բերի Մերձավոր Արևելքը: Ճիշտ է և այն, որ Washington Post–ն էլ գրեց, թե գրոհայինները, հավանաբար, կմիանան Ալ–Քաիդային կամ էլի՛ մեկ այլ խմբավորման, ինչին ռուսական մեդիան արձագանքեց՝ «չէինք էլ կասկածում» համատեքստում: Մի բան, ինչն ավելորդ անգամ ապացուցում է, որ «Գահերի խաղը» Սիրիայում և առհասարակ միջազգային հարթության մեջ շարունակվում է: Իսկ թե ինչ կփոխի դրանում Թրամփի հայտնությունը՝ անհայտ է…

Գոհար Սիմոնյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards