Թրամփը Մետիսի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել Է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գրավոր հայտարարության մեջ, որը նույն օրն ավելի ուշ տարածել Է Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի անցումային անձնախումբը, ղեկավար, որը պաշտոնեական լիազորությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին:
«Ես գեներալ Ջեյմս Մետիսի թեկնածությունը հպարտությամբ եմ առաջադրում պաշտպանության նախարարի պաշտոնի համար,- նշել Է Թրամփը:- Նրա ղեկավարությամբ մենք կվերականգնենք մեր զինված ուժերն ու դաշինքները, կոչնչացնենք ահաբեկիչներին, կկանգնենք թշնամիների դեմ եւ վերստին կապահովենք Ամերիկայի անվտանգությունը»:
Իր կողմից պաշտոնաթող գեներալը հայտարարել Է, որ մեծ պատիվ Է համարում այս կադրային նշանակումը եւ խոստացել Է ներդնել իր բոլոր կարողությունները, որպեսզի «Ամերիկան լինի ուժեղ եւ պաշտպանված», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



