Օբաման կզանգահարի Պուտինին, երբ դա բխի ԱՄՆ-ի շահերից. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ դա ԱՄՆ-ի «շահերից բխի»: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը`փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երբ մեր թիմը, և ամենակարևորը, նախագահը որոշի, որ մեր շահերից կբխի նախագահ Պուտինի հետ բանակցություններ վարելը, նա կվերցնի հեռախոսը և կփորձի կապ հաստատել»,- նշել է նա:
Էռնեստի խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից սպասում է մեծ «կառուցողական համագործակցություն»՝ Վաշինգտոնի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապված, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



