Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել Մխչյանի ջրանցքում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյանի ջրանցքում Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հայտնաբերել են 1հատ МТ 64 հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



