Սննդակարգում մսի բացակայությունն իջեցնում է իմունիտետը
LIFEՄսի բացակայությունը սննդակարգում մեծացնում է իմունիտետի իջեցման ռիսկը: Այս մասին հայտնում է ru.golos.ua-ն՝ հղում անելով Լ. Մեդվեդի անվան Էկոհիգիենայի և թունաբանության ինստիտուտի դիետոլոգիայի և բժշկական-կանխարգելիչ միջոցների կլինիկական հետազոտությունների բաժնի պետ Պյոտր Կարպենկոյին:
«Կենդանական ծագման սպիտակուցները պարտադիր պետք է առկա լինեն սննդակարգում: Բուսական սպիտակուցներն ամբողջովին չեն բավարարում օրգանիզմի պահանջմունքները, չեն յուրացվում այնպես, ինչպես կենդանականները, դրանք ոչ լիարժեք են ամինաթթվային կառուցվածքով: Այդ պատճառով պահք պահողների իմունիտետը ընկնում է»,- ասել է նա:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ միսը սննդակարգում կարելի է հաջողությամբ փոխարինել ձկնեղենով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



