Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը դեռևս լավ հետազոտված չէ

SOCIETY

Անձական տվյալների թեման ներկայում շատ հրատապ է, քանի որ այն ոչ շատ լավ հետազոտված ոլորտ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլոր սեղանի շուրջ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ 

Նա ասաց, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1 տարի առաջ։ «Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետական ատյանները և առհասարակ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը։ 

Նա նաև նշեց, որ սկսած անուն ազգանունից, անձնագրի տվյալներից, ապրելու վայրից, հեռախոսահամարից, մինչև ընտանիքի անդամների տվյալները, պետք է անձի համաձայնությամբ տարածվեն և օգտագործվեն։ «Մենք գիտենք փաստեր, երբ անվերահսկելի է դառնում իրավիճակը և անձնական տվյալները օգտագործվում են ոչ ճիշտ նպատակով»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ասաց, որ իրենց երկրում անձնական տվյալների պաշտպանության հարցով սկսել են զբաղվել երեք տարի առաջ։ «Այդ ժամանակվանից ի վեր մենք շատ բան ենք փոխել և՛ անհատական սեկտորում, և՛ հանրային։ Շատ կարևոր է այս երկու սեկտորների համար հասկանալ բոլոր այն իրավական սկզբունքները, որոնք ներկայացված են օրենքում։ Մենք տարբեր ոլորտներում շատ բարելավումներ ենք արել։ Մենք այնպես ենք արել, որ շատ անձնական տվյալներ հանրության համար այլևս հասանելի չեն։ Ես կարող եմ ասել, որ ամեն տեղ մարտաÕ �րավերներ կան՝ ցանկացած ոլորտում և մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս պաշտպանենք հասարակության անձնական տվյալները իրավական և ոչ իրավական դաշտում»,- նշեց Կալդանին։ 
Նա ասաց, որ Հայաստանում այդ ոլորտի մասին շատ բան չգիտի և եկել է այստեղ կիսվելու իր փորձով, ինչպես նաև ծանոթանալու մեր երկրում կատարած աշխատանքներին։ 

Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում, մեկ տարվա ընթացքում երեք հիմնական ոլորտ են կարևորել. «Առաջինը տեսահսկման ոլորտն է,  որտեղ մենք ընդունել ենք համապարփակ ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ։ Յուրաքանչյուր անձ` թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական, ով իրականացնում է տեսահսկում պետք է հետևի օրենքով սահմանված կանոններին։ Հաջորդ ոլորտն անցանկալի հաղորդագրություններն են։ Մարդը իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որևէ առևտրային կամ այլ բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել։ Եթե անգամ տվել է համաձայնություն, օրինակ` զեղչերի ժամանակ, որպեսզի նրան տեղեկացնեն այդ մասին, նա պետք է հնարավորություն ունենա իր համաձայնությունը հետ կանչելու։ Այս մասին մենք տվել ենք խորհրդատվական որոշում, ինչպես նաև մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին կառավարությունում է։ Որոշումը ստանալուց հետո այն կուղարկվի ԱԺ ընդունման։ Ընդհանուր առմամբ, կարծես թե ամեն ինչ շատ հարթ է գնում և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այն նախագ իծը կյանքի կկոչվի»: 

Շուշան Դոյդոյանը կարևորեց և առանձնացրեց նաև անչափահաս երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Նա ասաց, որ վերջերս եղել են խնդրահարույց դեպքեր, երբ երեխաների անձնական տվյալները հրապարակվեցին մամուլում։ Նա շեշտեց, որ դա, իհարկե, լրագրողների մեղքով չէր, այլ նրանց տրամադրվել էին այդ տեղեկությունները։ Դրա վերաբերյալ գործակալությունը մշակել է համապարփակ ուղեցույց, որը դեռ ընդունման փուլում է. «Ընդունելուց հետ, մենք այն կհանձնենք ձեր դատին։ Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կարծիքը լսելուց հետո միայն, այն կդնենք վերջնական ընդունման»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League