Ստոկհոլմի Նոբելյան թանգարանում հանդիպել են 2016 թվականի դափնեկիրները
SOCIETYՇվեդիայի մայրաքաղաքում մեկնարկել Է Նոբելյան հանդիսությունների շաբաթը: Ավանդույթի համաձայն, այն սկսվել Է Հին քաղաքում Նոբելյան թանգարան այցելությամբ, որտեղ դափնեկիրները եւ նրանց ընտանիքներն առաջին անգամ կարող են ծանոթանալ միմյանց հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մի քանի տարի առաջ հենց այստեղ Է սկզբնավորվել նոր ավանդույթը. այցելությունից հետո հյուրերը մակագրություններ են թողնում թանգարանի սրճարանի աթոռների նստոցներին: Նրանք նաեւ թանգարանի հավաքածուի համար անձնական իրեր են թողնում ի հիշատակ իրենց հայտնագործության:
Առաջիկա օրերին դափնեկիրներին սպասում Է խիստ հագեցած գրաֆիկ. հարցազրույցներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ուսանողների հետ, դասախոսություններ, «Հանճարը խորհում Է» խորագրով հեռուստաբանավեճեր եւ Նոբելյան համերգ, որի ընթացքում այս տարի ելույթ կունենա նիդեռլանդացի ջութակահարուհի Յանին Յանսենը եւ իտալացի դիրիժոր Ջանանդրեա Նոզեդան՝ Ստոկհոլմի ֆիլհարմոնիայի նվագախմբի հետ:
Պարգեւները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում: Ընդամենն այս տարի մրցանակը կստանան 11 դափնեկիրներ: 1901 թվականից սկսած՝ պարգեւն ընդհանուր առմամբ շնորհվել Է 579 անգամ, այն ստացել Է 881 մարդ եւ 23 կազմակերպություն:
Այս տարի մրցանակի ամենատարեց դափնեկիրը դարձել Է բժշկության բնագավառում 82-ամյա ամերիկացի եւ բրիտանացի պրոֆեսորը՝ Դեւիդ Թաուլեսը: Ընթացիկ տարում բարձր կոչման արժանացածներից ամենաերիտասարդներն են՝ 55-ամյա ֆիզիկոս Դանկան Հոլդեյնը եւ քիմիկոս Բեռնարդ Ֆերինգան:
Նոբելյան մրցանակի յուրաքանչյուր դափնեկիր իրավունք ունի իր պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկել 14 մարդու:
Պատվավոր հյուրերն ապրում են քաղաքի կենտրոնում՝ թագավորական պալատի դիմաց, աշխարհում ամենահայտնի «Գրանտ հոթելներից» մեկում:
Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում հանդիսությունների համար Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (1,63 մլն դոլար): Այդ գումարի մեջ մտնում են հիմնական ծախսերը՝ տրանսպորտը, բանկետի անցկացումը, դափնեկիրների ապրուստի վճարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



