Շատ ոգևորիչ էր իմ տարիքում ստանալ այդ մրցանակը. Մաշա Մնջոյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Օրերս Գյումրիում կայացավ «Ոսկե Մուշուրբա 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ երգչուհի Մաշա Մնջոյանը արժանացել է «Վաստակավոր գյումերցի» կոչմանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր համար մեծ անակնկալ է եղել այդ կոչմանն արժանանալը.
«Անկեղծ ասած` «Ոսկե Մուշուրբա 2016» մրցանակաբաշխությանը հրավիրվել էի, որպեսզի ելույթ ունենայի, եւ մեծ անակնկալ էր, երբ իմ անունը հայտնեցին որպես մրցանակակիր, որպես «Վաստակավոր գյումրեցի»: Ինձ համար այդ մրցանակը շատ կարեւոր է ու անչափելի պարտավորեցնող»,- պատմեց երիտասադ գյումրեցի երգչուհին ու շարունակեց.
«Շատ ոգեւորիչ էր, իմ տարիքում ստանալ այդ մրցանակը եւ կանգնել իսկապես ամենահայտնի եւ պատվավոր գյումրեցիների կողքին, սա ուղղակի հպարտություն է ինձ համար: Այդ օրը բեմին կանգնած միայն հպարտություն էի ապրում, որ գյումեցի եմ, որ վաստակավոր գյումրեցիների շարքում եմ: Բարձր պահել Գյումրիի պատիվը, դա դեռ շատ քիչ է, Գյումրին արժանի է ավելիին»:
Ի դեպ` մեզ հետ զրույցում Մաշան նշեց, որ մինչ Ամանոր հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ ու տեսահոլովակ, որը նկարահանվել է Ավստրալիայում:
Իսկ երեկ Մաշա Մնջոյանը ելույթ է ունեցել Արթուր Գրիգորյանին նվիրված երեկոյին.
«Երեկ Արթուր Գրիգորյանին նվիրված երեկոյին ներկայացրել եմ նրա լավագույն ու բարդագույն երգերից մեկը` «Կանգ առ» երգը: Պետք է հատուկ նշեմ, որ անչափ երջանիկ եմ, որ ներկա գտնվեցի այդ համերգին, ինձ համար մեծ պատիվ էր լինել Արթուր Գրիգորյանի կողքին ու ելույթ ունենալ այդ անմոռանալի երեկույթին»,- ավարտեց երգչուհին:
.jpg)
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



