Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


Պուտինի ակնկալիքները

ANALYSIS
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ իր հերթական` 13–րդ ուղերձով: Այս վերջին ամենամյա ուղերձն էապես տարբերվում էր վերջին տարիների բովանդակությունից և շեշտադրումներից: Կարծում եմ, այն մեծապես ուղղված էր ռուսական ներքին լսարանին, ապա նոր` արտաքին ասպեկտներին:
 
 
Ներքին լսարանի համար հատկապես հատկանշական էր այն հանգամանքը, որ նա հանգստացնում էր հասարակությանը` տնտեսական մի շարք խնդիրների մասով: Գաղտնիք չէ, որ ռուսական հասարակության մի զգալի մասն աջակցում է Պուտինի կոշտ արտաքին քաղաքականությանը, եթե կա ներքին սոցիալական և տնտեսական կայունություն: Ասել թե, պատժամիջոցները չազդեցին Ռուսաստանի բնակիչների վրա, բավականին սխալ կլինի, սակայն դրանք առավել ազդեցիկ եղան Ռուսաստանից էականորեն կախված երկրների վրա: Եվ ահա այս առումով Պուտինը նշում է, որ հաջորդ տարի գնաճը չի գերազանցի 5,8%–ը: Հաշվի առնելով ներկայի միջազգային իրադրությունը, ինչպես նաև նավթի գների վերջին շրջանի աճը, պետք է փաստել, որ նա շատ հանգիստ կարող է կոմպեսացնել այդ բացասականը իր քաղաքացիների պարագայում: Այսինքն, այս տեմպերի շարունակության դեպքում, մոտակա կարճաժամկետ հատվածում, Ռուսաստանին լուրջ տնտեսական խնդիրներ, որոնք կառաջացնեն հասարակության լայնամասշտաբ ցնցումներ, չեն սպառնում:
 
 
Սակայն ավելի հետաքրքրական էին Պուտինի դիտարկումներն արտաքին ասպեկտի հետ կապված: Նա այստեղ մի քանի մեսիջներ հղեց, որոնք չեն կարող մեզ չհետաքրքրել: Նախ, նա ընդհանրապես չանդրադարձավ Թուրքիային: Սրանով կարծես սառը ջուր լցրեց Էրդողանի վերջին վավաշոտ հայտարարությունների վրա, դրանց վերաբերյալ քննարկումները թողնելով կրեմլյան այլ խոսնակներին: Հետաքրքրական էր նաև Ուկրաինայի խնդրին ընդհանրապես չանդրադառնալը: Կարծես, պարոն Պուտինը հասկացնում է, որ այս խնդիրն արդեն լուծված է և գոնե իր համար գոյություն չունի:
 
Սրանով նա բարդ դիլեմայի առաջ է կանգնեցնում արևմուտքին: Չինաստանի հետ հարաբերություններում ինչպես միշտ զուսպ էր և հավասարակշիռ: Սրա իրավունքը նրան տվել է հենց չինական հսկան, որը երբեք չես իմանա թե ի՞նչ է մտածում և ի՞նչ սպասել ամեն օր հզորացող այդ քաղաքակրթությունից: Հետաքրքրական էր Պուտինի խոսքը հետխորհրդային տարածքի և ընդհանրապես ԵԱՏՄ–ի վերաբերյալ: Նա այստեղ ընդգծելով, որ ռուսաստանյան արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հետխորհրդային տարածքն է և ԵԱՏՄ–ն, հասկացնում է իր արևմտյան և արևելյան գործընկերներին, որ այդ տարածքում հեգեմոնիայի փորձեր չանեն: Դրանք ավանդական ռուսական ազդեցության ոլորտներ են և Արևմուտք–Ռուսաստան խճճված հարաբերություններն էլ ավելի չբարդացնելու համար հարկ է, որ արևմուտքն այդտեղ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու փորձեր չանի: Սրանով նա նաև այդ տարածքի երկրների առաջնորդներին է հասկացնում, որ ուշադրության կենտրոնում են ու մոտ ապագայում, արտաքին կողմնորոշումների խնդիր չի կարող քննարկվել:
 
Ամենաուշագրավը թերևս նրա խոսքն էր ԱՄՆ մասով: Նախ նա, ինչպես վերջին տարիներին, ուղիղ տեքստով չքննադատեց ԱՄՆ–ին, երկրորդ, ավելի շատ խոսեց այդ երկրի հետ համագործակցության մասին, այլ ոչ թե` հակադրությունների և երրորդ, հույս հայտնեց Թրամփի հետ լայն համագործակցության առումով:
 
 
Ասել կուզե, Պուտինը բավականին զգուշավոր է Թրամփի հարցում: Ի տարբերություն ռուսական մյուս քաղաքական շրջանակների, նա, հաշվի առնելով Թրամփի էքսցենտրիկ կերպարը, իր խոսքում զուսպ էր և կար միայն առաջարկ: Այսինքն, Պուտինը սրանով փորձում է կոտրել Վաշինգտոն–Մոսկվա սառույցը և հանդես գալ կառուցողական դաշտում: Ինչպես ասում են, ձեռնոցը նետված է, սպասենք Արևմուտքի արձագանքին:
 
Վահրամ Թոքմաջյան
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers