Պուտինը եւ Ռիքմանը դարձել են ամենահիշատակվող անձնավորությունները ռուսական Twitter-ում
INTERNATIONAL NEWSՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը նշվել են որպես 2016 թվականին ռուսական Twitter-ում առավել հաճախ հիշատակված անձնավորությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին այս մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով միկրոբլոգների ծառայության մամուլի տեղեկագիրը:
Նաեւ հաճախակի են հիշատակվել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչ վերաբերում Է իրադարձություներին, ապա ռուսաստանցի օգտատերերը Twitter-ում ամենից ակտիվորեն քննարկել են Ուկրաինայի հաղթանակը «Եվրատեսիլ-2016»-ի եզարափակիչում, երկրորդ տեղում Է հայտնվել ամերիկացի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոյին «Օսկարի» շնորհումը «Փրկվածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար:



