Թաիլանդում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 14 մարդու կյանք է խլել
SOCIETYԱռնվազն 14 մարդ Է զոհվել Թաիլանդի հարավում մոլեգնող ջրհեղեղի հետեւանքով, տասից ավելի նահանգներ տարերային աղետի գոտի են հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են երկրի իշխանությունները:
Եվս 3 մարդ տուժել Է, մեկը համարվում Է անհայտ կորած:
«Ջրհեղեղը պատուհասել Է 88 շրջանների 582 հազար բնակիչների»,-ասված Է Թաիլանդի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Տեղական իշխանությունները 11 հարավային նահանգներ հայտարարել են տարերային աղետի գոտի:
Բացի այդ, տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով տարածաշրջանում խախտված Է երկաթուղային հաղորդակցությունը, մի քանի տասնյակ դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



