Կանադան տարվա ընթացքում երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների
SOCIETYԿանադան 2015 թվականի նոյեմբերից ի վեր երկրում տեղավորել Է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Կանադան 2015 թվականի նոյեմբերից երկրում տեղավորել Է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների: Նրանց գրեթե կեսը ժամանել Է Լիբանանից»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Մարտի սկզբին Կանադայի միգրացիայի գործերի նախարար Ջոն Մաքքալումը հայտնել Է, որ Կանադային հաջողվել Է ընդունել 25 հազար սիրիացի փախստականների, որոնց սկզբնապես պլանավորում Էր երկրի տարածքում տեղավորել դեռ մինչեւ 2015 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



