Լոս Անջելեսում ուժեղացրել են մետրոյի անվտանգությունը նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկատվությունից հետո
SOCIETYԼոս Անջելեսի իշխանությունները դեկտեմբերի 5-ին անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել պայթյունի վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ, որը, ինչպես ենթադրվում Է, նախապատրաստվում Է գերքաղաքի մետրոպոլիտենում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել Է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող Է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում: Ֆայքի խոսքով՝ առայժմ հնարավոր չԷ պարզել տեղեկատվության ստուգությունը, սակայն իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել եւ արդեն միջոցներ են ձեռնարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



