Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական ուժերի համար ընդունելի է Ծառուկյանի վերադարձը

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ցույց են տալիս քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ՝ ակտիվ քաղաքականություն, դառնում է անխուսափելի: Արդյոք ԲՀԿ–ն կկարողանա՞ հասարակության մեջ վերականգնել նախկինում ձեռք բերված ու ինչ–որ չափով կորսված վստահությունը: «Փաստը» Ծառուկյանի վերադարձի թեմայով հանդիպեց որոշ պատգամավորների հետ:

Հարցի շուրջ նախ խոսեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ, ով նշեց, որ մինչ օրս ծավալված քննարկումներից, հանդիպումներից, զանգվածային տարբեր ակցիաներից ու Գագիկ Ծառուկյանի խոսքը լսելուց հետո, եկել է եզրահանգման, որ ԲՀԿ նախկին ղեկավարը երբեք ու երբևիցե ժողովրդին հուսահատ չի անի:

«Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ վերադարձի պարագայում մեր շանսերը, հավակնությունները էականորեն փոխվելու են, ու մենք պայքարելու ենք ամենաբարձր նշաձողին հասնելու համար, թե ինչ արդյունքներ կունենանք՝ ժամանակը ցույց կտա, բայց մեր աշխատանքներն ուղղված են լինելու այդ նպատակին»,– ասաց Վ. Էնֆիաջյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ չցանկանալով խոսել դեռ տեղի չունեցած զարգացումների շուրջ, այնուամենայնիվ, ասաց, որ ՀՀ ցանկացած ակտիվ քաղաքացի կարող է քաղաքական գործունեություն ծավալել, եթե ցանկանա: «Ես լավ եմ վերաբերվում բոլորին, այդ թվում նաև՝ նրա վերադարձին»,– ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից հետո ՀՀԿ–ն կրկին կպայքարի «չարիքի» դեմ. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է: Ամեն ինչ նորովի է պետք տեսնել: Որևէ նեղացվածություն Գագիկ Ծառուկյանից չկա, մուռ պահել չկա»:
Խոսելով ԲՀԿ–ի հնարավոր հաջողությունների մասին՝ նշեց. «Սպասենք, կտեսնենք, թե ԲՀԿ–ն որ տեղը կզբաղեցնի նոր պառլամենտում: Այն, որ ՀՀԿ–ն առաջին տեղում է լինելու՝ վստահ եմ»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս գտնում է, որ հնարավոր զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է. «Գուշակություն կլինի ասել, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձն անխուսափելի գործընթաց է կամ՝ հակառակը, որովհետև դա անձերի որոշելիք է: Նա ինքը պետք է որոշի վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ»,– ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական մեծ իրադարձություններ են եղել՝ կապված ԲՀԿ–ի և Գագիկ Ծառուկյանի հետ. «Երբ տեղի է ունենում իրադարձություն, ժողովուրդն իր գնահատականների մեջ ինչ–որ բան փոխում է: Թե ինչ արձագանք կտա ժողովուրդը՝ պարզ կլինի, երբ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն վերադառնա»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ–ի հնարավորությունների և 2017 թվականին ձևավորվելիք պառլամենտի մասին, պատգամավորը նկատեց. «Նախընտրական փուլ չենք մտել, թեպետ այս ժամանակահատվածում քաղաքական ուժերն ակտիվ աշխատում են: Այդ ակտիվ աշխատանքի արդյունքում ժողովրդի մոտ կամաց–կամաց ձևավորվում է գնահատական քաղաքական ուժերի նկատմամբ: Այս պահին դեռևս շուտ է, որ որևէ քաղաքական ուժի մասին որևէ բան ասենք: Որոշ ժամանակ անց շատ ավելի հեշտ կլինի գնահատել»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ԲՀԿ–ի քաղխորհրդի նիստում ընդունած արձանագրությունը շատ ավելի խորքային հիմքեր ունի: «Տեղյակ եմ, որ ԲՀԿ տարբեր կառույցներ վեր են հանում ու փորձում են Գագիկ Ծառուկյանին առաջարկել վերադառնալ քաղաքական դաշտ, ու որ նա գլխավորի ԲՀԿ–ն: Ըստ իս՝ պահանջը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Ծառուկյանն այնպիսի մասսայական բարեգործություններ է իրականացնում, որ ժողովրդի հետ ամենօրյա շփումը բերել է նրան, որ նա իրոք անհրաժեշտ է քաղաքական դաշտին: Նրա վերադարձն անխուսափելի է հանրային պահանջի առումով: Ես համարում եմ, որ եթե անձը պահանջված է ու տվյալ անձը գիտակցում ու տեսնում է այն բացը, որն առաջացել է իր գնալուց հետո, ու որը չի լրացվել, բնականաբար, նա պետք է մտածի իր վերադարձի մասին»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության ձևավորմանը, ապա. «Նրա նկատմամբ երբեք էլ չի խաթարվել, պարզապես մարդկանց տրամադրություններն իրադարձությունների զարգացման ընթացքում անկումային էին, բնականաբար, այն հույսերը, որոնք կապվում էին ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, այլ ընդհանրապես եռյակի գործունեության հետ՝ չիրականացան: Քանի որ իրադարձությունները ծավալվում էին նրա շուրջ, հետևաբար պահանջներն էլ էին խիստ, սակայն դա չի նշանակում, որ վստահությունը նրա նկատմամբ խաթարվել էր: Գագիկ Ծառուկյանն այդ պարագայում չէր կարող այլ բան անել, քան հայտարարել իր հեռանալու մասին, հակառակ դեպքում` անխուսափելի զարգացումներ կլինեին: Նկատենք, որ քաղաքական եռյակն այդ ժամանակ, կարծես, ակտիվ չսատարեց Գագիկ Ծառուկյանին: Ստացվում էր, որ Ծառուկյանը շարժման ողջ պատասխանատվությունը պետք է վերցներ իր վրա, իսկ թիկունքը «դատարկ» էր: Նրա որոշումը ճիշտ էր, նա չցանկացավ արյունահեղություն: Հեռացումը պայմանավորված էր իրավիճակով ու վերադարձն էլ կլինի իրավիճակով ու հանրային պահանջով»,– ասաց պատգամավորը՝ խոսելով ԲՀԿ–ի հետագա շանսերի մասին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day