Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց. ԼՂՀ ՊԲ
SOCIETYԴեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետեւել են շփման գծում տիրող իրավիճակին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



