Աթենքը հրաժարվել է Անկարային արտահանձնել փախած թուրք զինվորականներին
INTERNATIONAL NEWSԱթենքի վերաքննիչ դատարանը մերժել է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան փախած երեք զինվորականներին։
«Նաֆթեմպորիկի» պարբերականի փոխանցմամբ ՝ հույն դատավորները որոշել են, որ թուրք սպաների կյանքը սպառնալիքի տակ կհայտնվի, եթե նրանց արտահանձնեն հայրենիք։ Նման տեսակետ է հայտնել նաեւ դատախազը։
Դեկտեմբերի 6-ին քննվելու է եւս հինգ թուրք զինծառայողների գործը։
Ութ թուրք զինվորականներն էլ պնդում են, որ իրենք ոչ մի մասնակցություն չեն ունեցել պետական հեղաշրջման փորձին։ Նրանց խոսքով Թուրքիա վերադառնալու դեպքում իրենց մահապատիժ է սպառնում։ Անկարան բազմիցս պահանջել է արտահանձնել զինծառայողներին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



