Երևանում սպասվում է մինչև -23 աստիճան ցուրտ. դեկտեմբեր ամսվա կանխատեսում
SOCIETYTert.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի։
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -18...-230C, բարձրադիր մասերում մինչև -14...-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-1 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -20...-250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14 0C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի(նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր« Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



