IBM-ի ղեկավարը միացել Է Թրամփի գործարար խորհրդականների թիմին
INTERNATIONAL NEWSIBM Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիրջինիա (Ջիննի) Ռոմետին միացել Է այն 16 առաջատար գործարարների թիմին, որոնք խորհուրդներ կտան ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:
Նա բարձրտեխնոլոգիական ընկերության միակ CEO-ն Է խորհրդում, որի մեջ նաեւ մտնում են General Motors Co.-ի, J.P.Morgan Chase & Co.-ի, Wal-Mart Stores Inc.-ի, The Walt Disney Co.-ի ղեկավարները, ինչպես նաեւ Boeing Co.-ի նախկին ղեկավարը: Ռազմավարության եւ քաղաքականության նախագահական համաժողովը կգլխավորի Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար Սթիվեն Շվարցմանը:
Խորհրդի առաջին նիստն, ինչպես սպասվում Է, կկայանա փետրվարի սկզբին: Առաջատար գործարարները Թրամփի հետ կհանդիպեն այն բանի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, թե նա ինչպես իրականացնի ԱՄՆ-ից այլ երկրներ աշխատատեղերի վերահոսքի դադարեցման պլանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



