Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են արեւելյան Հալեպի 60 տոկոսը
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը՝ ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ, ազատագրել Է Հալեպի արեւելյան մասի 60 տոկոսը, որն իրենց ձեռքում Էին պահում զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ քաղաքի հյուսիսային մասում ջիհադականների պաշտպանությունը ճեղքելուց մեկ շաբաթ անց Սիրիայի կառավարական զորքերն սկսել են Հալեպի ազատագրման գործողության երկրորդ փուլը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում կառավարական զորքերն ազատագրել են Քարմ ալ Ջազմաթի, Քարմ աթ Թարաբ, Դարեթ-Ավադ, Քարմ ալ Մայսար, Քարմ աթ Թահան, Քարմ ալ Քաթերջի, Թարիք ալ Բաբ եւ Հալվանիա թաղամասերը՝ զինյալներին գրեթե լիովին շրջապատելով Շայեր եւ Բամ ալ Հադիդ շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



